
Հայաստանում սեռական կյանք սկսողների միջին տարիքը համարվում է 19-ը: Ամիսներ առաջ այս կարծիքն է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը: Սեքսի թեման արդիական է բոլոր ժամանակներում, երգեր ու գրքեր են գրվում սրա վերաբերյալ: Օրինակ վերջերս «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը գիրք է գրել մեծահասակների համար «Թմրանյութեր, սեքս և հայհոյանք» վերնագրով: Ինչպես հայտնում է NY Daily News-ը՝ այն համարվում է ամենապահանջված 3-րդ գիրքը Amazon-ում: Սեքսի մասին ընդունվել են նաև մի շարք օրենքներ: Դրանցից մի քանիսը պարզապես զավեշտալի են: Օրինակ՝ Յուտա նահանգում արգելվում է սեռական հարաբերություններ ունենալ այն մարդու հետ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ Մինեսոտայի օրենսգրքի համաձայն՝ տղամարդն իրավունք չունի անկողին մտնել կնոջ հետ, եթե իրենից սխտորի, սոխի ու ձկան հոտ է բուրում:
Ի դեպ, մի շարք հոգեբանների կարծիքով՝ տղամարդիկ 7 վայրկյանը մեկ մտածում են սեքսի մասին, իսկ կանանց համար համբույրներն ու գգվանքներն ավելի կարևոր են, քան սեռական հարաբերությունները: Իսկ առհասարակ մարդիկ ամենից շատ սիրում են օգտագործել խմիչքներ, զբաղվել սեքսով և օգնել ուրիշներին. պարզել են Նոր Զելանդիայի գիտնականները՝ հարցում անցկացնելով հասարակության շրջանում:


















































