Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Սեքսի միջազգային օրն է

Նոյեմբեր 30,2012 19:12

Տոնը հիմնականում նշվում է եվրոպական երկրներում, որտեղ այս օրվա կապակցությամբ անցկացվում են բազում միջոցառումներ՝ էրոտիկ ցուցադրություններ, փարթիներ և այլն: Հավանական է, որ շատ եվրոպացիների համար այս օրը դառնում է խորհրդանշական: Սեքսն ամենաքննարկվող թեմաներից մեկն է, չնայած դրան՝ Հայաստանում քչերը գիտեն օրվա մասին, թեպետ մի մասը կարծում է, որ հիշեցնելու կարիք չկա. դա առօրեական է և մեր գոյապահպանման հիմնական պայմաններից մեկը: «Կարծում եմ ՝ ամուսիները, երբ ցանկանում են, զբաղվում են սիրով, սակայն մի կողմից էլ սա կարող է քարոզ լինել  ծնելիության ցածր աճ ունեցող երկրների համար ու նպաստել ծնելիության աճին»,-ասում է 35-ամյա տիկին Լիանան:

Հայաստանում սեռական կյանք սկսողների միջին տարիքը համարվում է 19-ը: Ամիսներ առաջ այս կարծիքն է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը: Սեքսի թեման արդիական է բոլոր ժամանակներում, երգեր ու գրքեր են գրվում սրա վերաբերյալ: Օրինակ վերջերս «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը գիրք է գրել մեծահասակների համար «Թմրանյութեր, սեքս և հայհոյանք» վերնագրով: Ինչպես հայտնում է NY Daily News-ը՝ այն համարվում է ամենապահանջված 3-րդ գիրքը Amazon-ում: Սեքսի մասին ընդունվել են նաև մի շարք օրենքներ: Դրանցից մի քանիսը պարզապես զավեշտալի են: Օրինակ՝ Յուտա նահանգում արգելվում է սեռական հարաբերություններ ունենալ այն մարդու հետ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ Մինեսոտայի օրենսգրքի համաձայն՝ տղամարդն իրավունք չունի անկողին մտնել կնոջ հետ, եթե իրենից սխտորի, սոխի ու ձկան հոտ է բուրում:

Ի դեպ, մի շարք հոգեբանների կարծիքով՝ տղամարդիկ 7 վայրկյանը մեկ մտածում են սեքսի մասին, իսկ կանանց համար համբույրներն ու գգվանքներն ավելի կարևոր են, քան սեռական հարաբերությունները: Իսկ առհասարակ մարդիկ ամենից շատ սիրում են օգտագործել խմիչքներ, զբաղվել սեքսով և օգնել ուրիշներին. պարզել են Նոր Զելանդիայի գիտնականները՝ հարցում անցկացնելով հասարակության շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930