
Պարզապես նոր տեխնոլոգիների զարգացմանը զուգընթաց առաջ է եկել գիրք կարդալու այլընտրանքային տարբերակ, երբ ցանկացած ստեղծագործություն հնարավոր է կարդալ համացանցում` համակարգչով կամ այլ «գործիքով»:
Սակայն այն ներքին զգացողությունը, որ առաջանում է հատկապես գիրք կարդալուց` միանշանակ չի առաջանա նույնը համակարգչով կամ նոթբոքով կարդալուց:
Հավանաբար չէի գրի այս մասին, եթե օրերս Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում չտեսնեի գիրք կարդացող երիտասարդի, ով միանգամից ցրում է 21-րդ դարի երիտասարդի շուրջ հյուսված «գիրք չընթերցող» բնորոշումը:
Արթուր Հարությունյան՝ (mynews.am)


















































