
. նա շատ երկրպագուներ (ուհիներ) կունենա, և ես կխանդեմ նրան:
.վնասվածք ստանալու դեպքում սիրտս կճաքի
.անընդհատ շրջագայաությունների մեջ կլինի, ու մենք կկարոտենք իրար
.կազմվածքը կփչանա (աջիկներին է վերաբերում)
Մի քանիսը առհասարակ տարբերություն չի տեսնում: «Կարևորը մարդու ներքին հատկանիշներն են ու իմ տածած անսահման սերը», «Եթե իմ զուգընկերը պիտի լինի ֆուտբոլիստ, կլինի, եթե ոչ՝ուրեմն ոչ», -ասում են նրանք: Երիտասարդներից 13-ն էլ ցանկություն է հայտնում, որ հենց այդպես էլ լինի. «Ո՞վ ասեց, չենք ուզում, լավ էլ ուզում ենք» (14 ձայն):
«Շիրակի» ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հավաստիացնում է՝ այն ֆաստը, որ ինքը ֆուտբոլիստ է, բացասական չի անդրադառնում ընտանեկան երջանկության վրա: «Ճիշտ է, շատ անգամ դժվար է, պատահում է, որ երկար ժամանակ բաժանվում ենք հավաքականի մարզումների խաղերի հետ կապված, բայց դա չի կարող խանգարել սիրող և համերաշխ ընտանիք ունենալ»,-ասում է նա: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ամուսնացած է և ունի երեխաներ: Հարցին, թե արդյոք նա կհրաժարվեր ֆուտբոլից, եթե կինը չհամակերպվեր նրա ընտրության հետ, Պաչաջյանը պատասխանում է. «Ես իմ ընտրությունը շատ վաղ էի արել, նա ի սկզբանե գիտեր, թե ում հետ պետք է ամուսնանա»: Լևոնը նաև հավաստիացնում է՝ այս հողի վրա նրանք երբեք չեն վիճում: Իսկ հարցին՝ եթե նրա կինը ևս զբաղվեր ֆուտբոլով, ինչպե՞ս կվերաբերվեր դրան, ֆուտբոլիստը պատասխանում է. «Ֆուտբոլը կնոջ համար չէ: Այն կոպտացնում է կնոջը, կինը պետք է ավելի կանացի լինի»:
Նազենի Բաղդասարյան


















































