
Տոնը մեծ ուրախություն է պատճառում նաեւ տան տիրուհիներին: Այդ օրերին նրանք չեն մտածում` ի՞նչ եփել այսօր:
«Ամանորի միակ լավն այն է, որ չենք մտածում, թե ուտելու ինչ պետք է պատրաստենք ամեն օր: Այս դեպքում չարչարանքն է շատ. ե’ւ խմորեղեն ենք սարքում, ե’ւ աղցաններ, ե’ւ տարբեր ճաշատեսակներ»- ասում է տիկին Նարինեն:
Պարոն Ալբերտն էլ խորհուրդ է տալիս այդ օրը անցկացնել այնպես, ինչպես մյուս օրերը, չնայած, որ տոնական պետք է լինի. «Ի՞նչ իմաստ ունի այդ մի քանի օրերի համար անել պարտք, որը հետ վերադարձնելու համար պետք է աշխատել մեկ ամբողջ տարի: Իմ ասածը միայն Հայաստանին է վերաբերում, քանի որ ոչ մի պետություն այսքան վատ վիճակում չի գտնվում, եւ նրանք Նոր տարի ասելով չեն հասկանում միայն բուդ ուտել»:
Նման պատասխան լսեցինք նաեւ երիտասարդներին հարցուփորձ անելիս:
«Ոչ մի ձև էլ չեմ պատրաստվում Ամանորին: Սպասում եմ արձակուրդներին, որ մի քիչ հանգստանամ: Նոր տարին ոչ մի ձև չեմ կարևորում: Փողի անիմաստ ծախս է: Տոն` բոլորին կերակրելու համար, բայց դե մեկ ա` հաճելի է խմելը»,- ասում է Արթուրը:
Իսկ Անահիտը վաղուց է պատրաստվում Նոր տարվան: Դեկտեմբերի 13-ին դրել է տոնածառը, պատուհաններին փակցրել է ձյունիկներ, Ձմեռ պապիկին էլ չի մոռացել ու նամակ է գրել նրան. «Մնում է` բլինչիկ փաթաթեմ ու տոլմի ֆարշը բռնեմ»:
Ալբերտն էլ միայն նվերների տեսքով է պատրաստվում տոնին, որովեհետեւ դեկտեմբերի 31-ին աշխատանքի է լինելու մինչև ուշ երեկո. «Տանեցիների հետ մի-մի բաժակ բան խմեմ, գնամ մինչև առավոտ նշելու: Մի տեսակ սիրտ չկա տոնածառ զարդարելու: Դռայվ չկա՝ երեխայի տեսքով»:
Արամ Արարատյան


















































