Այսօր Պեկինում կայանալու են «Համաշխարհային մտավոր խաղերի» ծրագրում ընդգրկված կույր շախմատի բաց մրցաշարի վերջին՝ 5-7-րդ տուրերը: Տղամարդկանց մրցաշարում առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Լեւոն Արոնյանը, որը կորցրել է ընդամենը կես միավոր: Կանանց մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնող Էլինա Դանիելյանը 2,0 միավորով 16 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: