
Իսկ թե ի՞նչ է համերաշխությունը երիտասարդների համար՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:
«Համերաշխությունն ինձ համար միմյանց կարծիքը հարգելու կարողությունն է, – ասում է 20-ամյա Վարդանը, – եթե չես կարողանում հարգել դիմացինիդ կարծիքը, ուրեմն չպետք է ստիպես որ հարգեն քո կարծիքը ևս»:
18-ամյա Սոնան համերաշխությունն ընտանիքի հետ է կապում, «Երբ ընտանիքում ամեն ինչ խաղաղ է, մեկը մյուսին հարգում ու սիրում են, երբ վիճաբանություններ չեն լինում, այ սա է համերաշխությունը,» – ասում է նա:
«Համերաշխությունն ինձ համար սկզբունք է, որին պետք է հետևեն բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից», – կարծում է 25-ամյա Սիրարփին:
22-ամյա Միքայելի համար էլ համերաշխությունը փոխադարձ վստահությունն է. «Դա մի երևույթ է, որի առկայությունն աննկատ է, իսկ բացակայությունը խիստ նկատելի», – նշում է նա:
Տիգրանուհի Թասլակյան


















































