Մինչ հայտնի դերասան դառնալը, Հյու Գրանտը աշխատել է անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբում:
Դերասան Ջեք Նիքոլսոնը երկար տարիներ չի իմացել, որ իր մեծ քույրն իր մայրն է, իսկ պապն ու տատը՝ ծնողները: Իրականում, երբ Ջ. Նիկոլսոնը փոքր է եղել ,նրա տատն ու պապը որոշել են որդեգրել իրենց թոռանը, որպեսզի Ջեքի մայրը կարողանար շարունակել պարուհու իր կարիերան:
Դերասանուհի Նիկոլ Կիդմանը վախենում է թիթեռներից:Իսկ Ջոնի Դեփին կարող է վախեցնել սովորական ծաղրածուի կերպարով մարդը, քանի որ նա շատ է վախենում ծաղրածուներից:
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր հայտնի «Born This Way» երգը գրել է ընդամենը 10 րոպեում:
«Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց։» ֆիլմի դերակատար Թեյլոր Լոթները 12 տարեկանում դարձել է աշխարհի չեմպիոն:
Իր բոլոր համերգների ելույթներից առաջ Մրայա Քերին պարտադիր կերպով շուրջ 15 ժամ քնում է:
Դերասան Ջորջ Քլունին երբեմն քնում է իր զգեստապահարանում:
Երբ Ջուլիա Ռոբերտսը ինչ-որ առիթով նյարդայնանում է, նրա ձախ աչքից արցունք է հոսում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: