Արտասահմանյան կայքերում ամենից շատ քննարկվող սիրահարներից են Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը, Ռիհանան ու Քրիս Բրաունը: Այսօր խոսելու ենք աստղերի սիրո պատմության մասին: Վերջերս Ռիհաննան թվիթերի իր էջում գրել էր իր և Քրիս Բրաունի սիրո մասին: Նա թարմացրել էր իր հարցազրույցներից մեկը, որտեղ նշել էր, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն 2009 թվականի դեպքերից հետո (երգչուհին նկատի ունի Քրիսի կողմից պարբերաբար կրկնվող ծեծերը) ՝ ինքն ընտրում է երջանկությունը երգչի հետ. «Ինձ համար շատ կարևոր է լինել երջանիկ: Ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ինչ-որ մեկի կարծիքը ազդի այդ հարցում: Նույնիսկ եթե այդ քայլը սխալ է, դա իմ սխալն է: Դուք տեսնում եք մեզ ինչ- որ տեղ ՝ստուդիայում, ակումբում, կարծում եք, որ ամեն ինչ գիտեք: Բայց դա բոլորովին այլ է: Մենք գնահատում ենք միմյանց: Մենք գիտենք, թե ինչ ունենք հիմա, մենք չենք ցանկանում կորցնել այն»,-ասել է նա:
Մի փոքր հիշեցում վերջին շրջանում զույգի հարաբերությունների մասին:
Սիրահարների բաժանումից որոշ ժամանակ հետո Ռիհանան հայտարարել էր, որ կարոտում է երգչին: Վերջինս, ի պատասխան հանրության բամբասանքներին և կշտամբանքներին, ասել էր. «Ես չեմ կարող մարդկանց ատել ինձ դատապարտելու կամ ինձ սիրելու կամ չսիրելու համար: Այն ամենն, ինչ ես կարող եմ անել` ավելի լավ մարդ դառնալն է»: Քրիսը նաև հավելել էր, որ ինքը համակերպվել է այն մտքին, որ ամեն ինչ չի կարող միշտ իդեալական լինել: Այդ ընթացքում երգիչը սկսել էր զբաղվել իր իմիջով և կարիերայով: Շատ չմանրանալով նախկին սիրահարների ապրումներին ու անցած ուղուն՝ մի փոքր առաջ անցնենք ու նշենք, որ ժամանակը կարծես թե հանդարտեցրեց կամ ավելի ճիշտ՝ բորբոքեց կրքերը: MTV Video Music Awards 2012-ի արարողության ժամանակ Ռիհանայի և Քրիս Բրաունի համբույրը դարձավ նոր խոսակցության առարկա, իսկ Բրաունի ընկերուհու` Կարուչե Տրանի համար այդ քայլն ընկալվեց որպես հրապարակային ապտակ իր անձին: Քրիսը հայտվնել էր «գերիի» կարգավիճակում՝ երկու սրտերի միջև: «Հնարավո՞ր է միանգամից երկու հոգու սիրել: Ես սթրես եմ ապրում՝ ասես հենց դա է կատարվում ինձ հետ: Մեկի հետ շատ հիշողություններ ունես, բայց հետո հանդիպում ես ուրիշին և սիրահարվում»,-ասել էր Քրիս Բրաունը:
Շուտով Ռիհանանայի և Քրիսի հաշտեցումը բացահայտ դարձավ բոլորի համար: Նրանց միացմանը կողմ էր նաև երգչուհու հայրը՝ Ռոնալդ Ֆենտին, ով հանդես էր եկել այս հայտարարությամբ: «Ես երջանիկ կլինեմ, երբ երջանիկ լինի աղջիկս: Մեր ընտանիքը սիրում է Քրիսին: Շատ լավ կլինի, եթե նրանք ամուսնանան: Ռիհանան և Քրիսը ստեղծված են իրար համար»,- ասել էր նա:

Զույգը հայտնի է անընդհատ բաժանվող և կրկին հաշտվող սիրահարների կարգավիճակով: Շատ երկրպագուներ դեռևս սպասում են նրանց հաշտեցմանը:
Ի տարբերություն արտասահմանյան հայտնի աստղերի՝ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը իրենց սիրո մասին գերադասում են լռել: Այսօր, թեպետ, ամենահայտնի և քննարկվող զույգերից են Անի Երանյան և Մովսես Երեմյան, Լիլիթ Հովհաննիսյան, Վահրամ Պետրոսյան:
Վերջիններս մտերմացել էին դեռևս «Երկու աստղ» նախագծի շրջանակներում: 
Այժմ երգչուհին շատ ակտիվ է սոցիալական ցանցերում՝ մասնավորապես անընդհատ գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում և ընթերցողներին տեղեկացնում ինչպես իր երգերի, այնպես էլ անձնական կյանքի մասին: Շնորհակալություններ է հայտնում, հարցնում ընթերցողների կարծիքը՝ իր իմիջի կամ առհասարակ տեսահոլովակների հաջողության մասին: Սակայն ամուսնական կյանքի վերաբերյալ նորություններ գրեթե չի հրապարակում: Վահրամը, սակայն, միշտ երգչուհու կողքն է, աջակցում է կարիերայի հարցում, հոգ տանում նրա մասին: Մի քանի օր առաջ Լիլիթը կրկին իր էջի միջոցով հրավիրել է երկրպագուներին մասնակցել Վալենտինի օրվան նվիրված միջոցառմանը, ապա տեղեկացրել, որ նրանց դատին կհանձնի նոր տեսահոլավակ՝ սիրո մասին: Մինչդեռ շատ ընթերցողներ ավելի շատ կցանկանային տեղեկանալ զույգի սիրո պատմությանը: Նշենք, որ ընթերցողների հարցադրումներին ի պատասխան՝ երգչուհին հայտնել էր, որ քանի դեռ իրենք չունեն սեփական բնակարան, երեխայի մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաեւ, որ «Դար 21» հեռուստաընկերության կամզակերպած մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին արժանացավ երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» (Թե աղջիկ լինեիր):


















































