Մեքսիկացի թմրավաճառների բարձր երևակայություն ունենալու փաստում տեղի ոստիկանները վաղուց են համոզվել: Ամեն անգամ նոր ձևերով, տարբեր, յուրահուտուկ միջոցներով թմրավաճառները իրենց ապրանքը` թմրանյութը, բազմիցս են հանձնել գնորդերին: Այս անգամ արդեն նրանց մտքում ծագել էր անբնական մի գաղափար, որն առաջին հայացքից շատ հեշտ իրագործելի էր թվում: Հատուկ գնդացիրների մեջ տեղադրելով տարաների մեջ փակված շուրջ 40 կիլոգրամ թմրադեղ, մեքսիկացիները այն ուղղորդել են դեպի ԱՄՆ, սակայն ամերիկացի ոստիկաններին հաջողվել է գտնել ու առգրավել ուղարկված գրեթե ամբողջ թմրադեղը:























































