Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթանկ տրանսֆերները ֆուտբոլի պատմության մեջ

Մայիս 11,2013 19:23

1. £82,5 մլն. – Կրիշտիանու Ռոնալդու – («Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ», 2009).
Ռոնալդուն սկսել է իր կարիերան «Անդորինյայում», հետո տեղափոխվել է Նասիանոլ ֆուտբոլային ակումբ: 1997 –ին նա տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»: Ռոնալդուի տաղանդը գրավել է Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, և «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ: 2008-ին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի` դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել: 2009-ին Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Նրա տրանսֆերը արժեցավ £82,5 միլիոն` դառնալով ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:

2. £64,5 – Զինեդին Զիդան – («Յուվենտուս» – «Ռեալ», 2001)
Զինեդին Յեզիդ Զիդան` ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, լավագույներից մեկը համաշխարհային ֆուտբոլում: 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (2002): Աշխարհի (1998, 2000, 2003), Եվրոպայի 1998թ. լավագույն ֆուտբոլիստ:

2 (35)

3. £$61 մլն. – Զլատան Իբրահիմովիչ – («Ինտեր» – «Բարսելոնա», 2009)
32-ամյա Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալիս նաև Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: Խաղացել է «Պարի-Սեն Ժերմեն», «Մալմյո», «Այաքս», «Յուվենտուս» ակումբներում:3 (36)

4. £57– Կակա – («Միլան» – «Ռեալ», 2009)
Ամբողջական անունը` Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեյտե: Կական սկսել է իր կարիերան 8 տարեկանից: Այնուհետև 15 տարեկանում պայմանագիր է կնքել «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի հետ: Կական Ռիո-Սան Պաուլո առաջնության ժամանակ երկու րոպեում դարձել է երկու գոլի հեղինակ, որտեղ «Սան Պաուլոն» հաղթել է 2-1 հաշվով: 2003 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան» 8.5 մլն եվրոյով, և այնտեղից սկսվում է նրա մեծ կարերիան: 2006-07 թթ. ՖԻՖԱ-ի որակավորման համաձայն` Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 2007 թ. դեկտեմբերի 2-ին Կական դարձել է 7-րդ ֆուտբոլիստը «Միլանում», որը նվաճել է «Ոսկե Գնդակը»:936663_315348981928502_1461929613_n

5. £53 – Լուիշ Ֆիգու – («Բարսելոնա» – «Ռեալ», 2000)
Պորտուգալացի Լուիշ Ֆիգուն 2000թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2001թ.-ին լավագույնն է համարվել աշխարհում:

179096_315352335261500_1541822817_n

Աղբյուր՝ www.sports.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031