Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին

Նոյեմբեր 17,2026 22:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյին։

Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։

Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը՝ այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։

Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։

«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- այս առնչությամբ ասել է ՀՖՖ նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել