Լրահոս
Օրվա լրահոսը

«Դորիանս»-ի հաջողված ելույթը եվրատեսիլյան բեմում և դրա արձագանքները

Մայիս 18,2013 18:13

 

Շաբաթվա շոուբիզնեսյան ամենաուրախալի լուրը եվրատեսիլյան բեմում «Դորիանս» խմբի հաջողված ելույթն էր: Տղաները հիանալի ներկայացան ու անցան եզրափակիչ փուլ, որը կայանալու է այսօր՝ մայիսի 18-ին: Հայաստանը ներկայանալու է 12-րդ համարի ներքո:  «Մենք, իրոք, զարմացած ենք: Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարևոր բանն այն է, որ մենք դա արեցինք»,- ասել է Գոռ Սուջյանը՝ կիսաեզրափակչին հաջորդող ասուլիսի ընթացքում:

Ֆեյսբուքում իրադարձությունը ևս քննարկվում էր. գրառումներ, մեկնաբանություններ տղաների մասին ու տղաների համար: Կարծես թե բոլորը գոհ էին նրանց ելույթից, իսկ այ երգի ընտրության մասին դեռ բացասական կարծիքներ են պտտվում, ինչը վկայեց նաև «Դորիանս» խմբի նախկին պրոդյուսեր Վահագն Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբեք չեմ խոսել, հիմա ուզում եմ ասեմ ) Հարգելի նախկին Հ1, ո՞նց կարելի էր չօգտագործել «Դորիանսի» և Գոռի տաղանդը: Թոնի Այոմին աշխարհահռչակ երաժիշտ ա, բայց դա չի նշանակում, որ կարա Գոռից լավ երգ գրի: Գոռը պիտի իր երգը երգեր և հնգյակում ձեր տեղը ապահոված էր ) Ինչևէ… )»:

Այնուամենայնիվ եռագույնով թիթեռնիկը մեզ հաջողություն բերեց ու Հայաստանն արդեն եզրափակչում է, ինչի առթիվ «Դորիաս»-ը շնորհավորանք է ստացել նաև աշխարահռչակ կիթառահար Թոնի Այոմիից, ով նաև «Lonely planet»-ի համահեղինակն է.    «Շնորհավորում եմ իմ ընկերներին Dorians-ից «Եվրատեսիլի» եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են նրանց: Մի մոռացեք, որ մեզ հարկավոր է ձեր աջակցությունը շաբաթ օրը»,- ասվում է ուղերձում, որ դրված է երաժշտի պաշտոնական կայքում»:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչը կբացվի մասնակիցների շքերթով և կփակվի «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Լորինի ելույթով:

Ըստ РИА Новости-ի, երգչուհին կներկայացնի իր նոր «We Got the Power» երգը: Այս տարվա մասնակիցները կանցնեն հատուկ սարքված կախովի կամուրջով եւ խմբերգով կկատարեն ABBA-ի կողմից գրված Եվրատեսիլի հիմնը: Յուրաքանչյուր մասնակից կտանի իր երկրի դրոշը:

Նշենք նաև, որ «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը կորոշվի հանդիսատեսի քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով: Հաղթող երկրի ներկայացուցիչը  իր հետ կտանի «Եվրատեսիլ 2013»-ի պարգևը՝ հախճապակե խոսափողը:

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031