Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու

Մայիս 31,2013 16:48

Հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի սիրտը զբաղված է: Հայտնում է esyes.am-ը: Լրատվամիջոցն հայտնում է՝ 29-ամյա հայ շախմատիստի ընտրյալը Լիանա Ավոյանն է, ով սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայում. ապագա տնտեսագետ է:

Այս տարվա ապրիլի 30-ին` մրցաշարերի ու առաջնությունների ընթացքում, Գաբրիելն ու Լիանան նշանվել են`տանը կազմակերպելով փոքրիկ ու մտերմիկ խնջույք:

Զույգի հարսանիքը ծրագրված է ամռանը` հունիսի 28-ին, իսկ հարսանիքի քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու: Նշենք, որ զույգն արդեն ընտրել է հարսանեկան զգեստը. հայտնի է նաև, որ Գաբրիելի և Լիանայի հարսանիքը տեղի  է ունենալու Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը` «Օջախում»: Հարսանիքից մեկ շաբաթ անց` հուլիսի 7-ին, զույգը կմեկնի Մալազիա՝ մեղրամիսը վայելելու:

Անդրադառնալով սիրո պատմությանը՝ 2012-ի օլիմպիական չեմպիոն Գաբրիելը պատմեց, որ սիրելիի հետ ծանոթացել է 2012-ի հունվարին: Նրանք հանդիպել են «Շախմատի տանը», որտեղ ինքը հետևում էր ընկերների խաղին: «Լիանան էլ էր եկել մեր տղաների խաղին հետևելու և հենց այդ օրը նկատեցի նրան: Այնուհետև ֆեյսբուքով գտա նրան, քանի որ ընդհանուր շատ ընկերներ ունեինք ու սկսեցինք շփվել: Այդ ընթացքում ես մեկնեցի Ջիբլարթարում մեկնարկող շախմատի փառատոնին ու միայն վերադառնալուց հետո կարողացանք հանդիպել,- նշեց շախմատիստը, ով առաջնությունից հետո սիրելիի հետ հանդիպել է փետրվարի 7-ին: -Սիրո խոստովանություն և առաջարկություն չի եղել, պարզապես մեր հարաբերությունները բնական փուլով ընթացան»: Գաբրիելի փոխանցմամբ` Լիանան ժամանակին շախմատ է պարապել և պատանեկան առաջնություններում որոշակի հաջողությունների հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031