Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Շերը լրացուցիչ երկու զրահաբաճկոն է պահանջել

Հուլիս 18,2013 16:22

sherԱմերիկացի հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Մախաչկալայում «Անժի-Արենա» ստադիոնի բացման առիթով կազմակերպված համերգին մասնակցելու համար կազմակերպիչներից լրացուցիչ երկու զրահաբաճկոն է պահանջել:

Կյանքի անվտանգության համար անհանգստանալու պատճառ եղել են Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող ահաբեկչությունների մասին CNN-ի ռեպորտաժները:

«Անժի» ՖԱ տնօրենների խորհրդի անդամ Կոնստանտին Ռեմչուկովը «Россия-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երգչուհու պահանջը բավարարվել է:

«Անժիի» սեփականատեր, միլիարդատեր Սուլեյման Քերիմովը ֆուտբոլային ակումբի տնային նոր ստադիոնի բացմանը հրավիրել էր արտասահմանյան եւ ռուս այնպիսի ճանաչված կատարողների, ինչպիսիք են Շերը, Ֆլոու Ռայդը, «Ալաբինա» խումբը, Նանի Բրեգվաձեն, Նիկոլայ Բասկովը, «Դիսկոտեկա Ավարիա» խումբը: Ստադիոնի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Ժան-Կլոդ Վան Դամը եւ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:

«Անժի-Արենայի» բացումը եղել է հունիսի 1-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031