Գինեսի ռեկորդների առաջին գիրքը հրատարակվել է 1955թ.-ին և միանգամից դասվել ամենաընթերցվող գրքերի շարքը: Այն այսօր հրատարակվում է 100-ից ավել երկրներում: Կալիֆորնիաբնակ Սթիվ Սանսվիթը ռեկորդ է սահմանել «Աստղային պատերազմների» հերոսների ամենամեծ հավաքածուն ունենալու համար: Նրա հավաքաուծի մասն են կազմում վերը նշված ֆիլմին վերաբերող շուրջ 300 հազար իրեր:
Կանանց շրջանում ամենաերկար մորուքը պատկանում է ամերիկուհի Վիվիան ՈՒիլերին: Կնոջ մորուքի երկարությունը հասնում է 25.5 սմ.-ի:


ՈՒրագվայցի զույգը գրանցվել է Գինեսի գրքում` աշխարհում սեփական մարմինը ամենից շատ ձևափոխելու համար: Վիկտոր և Գաբրիելա ամուսիններն իրենց մարմինը ենթարկել են 77 տարաբնույթ ձևափոխությունների:
Կարդացեք նաև
Ջեյմս Բրաունին է պատկանում աշխարհում փոշեկուլների ամենամեծ հավաքածուն: Նրա հավաքածուի մեջ են մտնում 322 տարբեր մոդելների փոշեկուլներ:





















































