Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ սահման». բնապահպանական միջոցառում զորամասում

Նոյեմբեր 18,2013 13:36

2013 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական բնապահպանական երիտասարդական միջոցառումը, որն այս անգամ կրում էր «Կանաչ սահման» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, Լոռու մարզի երիտասարդության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ և այլ շահագրգիռ անձիք՝ ընդհանուր թվով՝ մոտ 140 մարդ:

Մինչ ծառատունկի իրականացման վայր՝ սահմանային զորամաս ժամանելը՝ միջոցառման մասնակիցներն այցելեցին զոհված հայ ոստիկան ազատամարտիկների հուշահամալիր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծաղիկներ դրեցին հուշարձանին:

Այդուհետ մասնակիցներն այցելեցին սահմանային զորամաս, որտեղ նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկ Վալերի Չիթչյանի հիշատակին կառուցված հուշարձանին, ապա՝ իրականացրեցին ծառատունկ զորամասի տարածքում:

Զորամասի տարածքը կանաչապատելու և երրորդ պաշտպանական գոտում անտառային լրացուցիչ պաշտպանիչ շերտ ստեղծելու նպատակով ծառատունկեր իրականաց­նելու համար «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված ավելի քան 500 տնկի «Կանաչ սահման» միջոցառման շրջանակներում նվիրաբերվեց զորամասին: Պաշտպանական գոտում ծառատունկի նպատակը թշնամու գնդակների և մեր զինվորների միջև ևս մեկ պատնեշ ստեղծելն ու մեր սահմանները թշնամու համար առավել անառիկ դարձնելն է:

Ծառատունկից հետո հյուրերը շրջեցին զորանոցներում և ծանոթացան զինվորների կենցաղին, բանակային առօրյային, շարահրապարակում դիտեցին գնդի հետախուզական վաշտի ցուցադրական մարտական վարժություններ: Զորամասի ակումբում հյուրերի համար տրվեց համերգ՝ զորամասի ժողովրդական գործիքների համույթի կատարմամբ, որի համար օգտագործվող ձայնային տեխնիկան նույնպես «Մանես» բարեգործական հիմնադրամի նվերն է զորամասին:

Միջոցառումն ավարտվեց զորամասի ճաշարանում ընթրիքով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխա­նատ­վության ծրագրերը կոորդինացնող ստորաբաժանումների ներկայա­ցուցիչ­ները պայմանավորվածություններ ձեռք բերեցին զորամասի հրամանատա­րության հետ այդօրինակ միջոցառումները շարունակական դարձնելու և ընդլայնելու վերաբերյալ:

«Վալլեքս» խմբի ընկերությունների

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930