Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտիստը» տեքստը խառնել է ու վիճել դպրոցականների հետ

Մարտ 26,2014 18:30

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե  միջադեպ է ծագել թիվ 114 ավագ դպրոցի աշակերտների եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկի միջեւ:

Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ թատրոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանից, սակայն պարոն Ղազանչյանը չվերցրեց իր բջջային հեռախոսը, մեր զանգերը թատրոն, նույնպես անպատասխան մնացին:  Իսկ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը Aravot.am-ին պատմեց, որ աշակերտներին տարել էին թեմատիկ ներկայացում՝ «Արտիստը» դիտելու: «Առավոտյան, երբ ուսուցիչները պետք է երեխաներին տանեին ներկայացման, հատուկ զանգեցի թատրոն եւ խնդրեցի, որ հսկիչները կոպիտ չլինեն, որովհետեւ այս էլ որերորդ անգամ երեխաները եւ ուսուցիչները հանդիպում են նրանց կոպիտ վերաբերմունքին: Խնդրեցի, որ երեխաների նկատմամբ լինեն բարեհամբույր, մանավանդ երեխա են, այն էլ անցումային տարիքի, մեկը կարող է շրջվել, մյուսը խոսել… Ուսուցիչներիցս մեկը պատմեց, որ, օրինակ, իրենց ողջ շարքով մեկ աղջիկներ են նստած եղել, սակայն հսկիչը նրանց նկատողություն է արել առանց պատճառի: Պատմությունը սկսվել է նրանից, որ «Արտիստում» խաղացող դերասանն ասել է՝ «Բաճկոնս գողացան փողերովս», ու երեխաները բնական ռեակցիա են ցուցաբերել, որովհետեւ տարակուսել են, չէ՞ որ ըստ բնագրի, հերոսի փողերը ոչ թե բաճկոնի, այլ կոշիկի մեջ էին: Դրանից թատրոնում պատմություն են սարքել, հսկիչները գոռգոռացել են, դերասաններից մեկը անպատիվ խոսքեր է ասել: Դրսում երեխաներին դերասանը փորձել է հրել, տղաներից մեկն էլ ասել է՝ ձեռքդ քաշիր: Սա է ողջ պատմությունը:  Ընդ որում, երեխաների հետ չորս ուսուցիչ է եղել,  որոնք բոլորին ճանապարհել են մինչեւ տուն: Ի դեպ, այս պահին գալիս եմ թատրոնից, գնացելի տնօրենին հանդիպելու, սակայն այնտեղ չէր»,- հեռախոսով փոխանցեց տիկին Կոստանյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gevorg says:

    էս ամենաթողությունը ազգաին քաղցկեղի ա վերածվել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31