Լրահոս
Օրվա լրահոսը

Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան

Մայիս 03,2024 17:17

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր` Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները Տավուշում, և, առհասարակ, նրանց ղեկավարման տրամաբանությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ՆԱՏՕ և դրա համար էլ, իբր, փորձում է խնդիրները կարգավորել հարևանների հետ: Իսկ, եթե մենք խնդիր չենք ունենալու հարևան պետությունների հետ, ապա ինչներիս է պետք ինչ-որ ռազմական կառույցի ամդամակցելն ու դրանով պետության անկախությունը վտանգելը:

Ամենազավեշտալին այն է, որ մեզ այնտեղ չեն էլ սպասում: Փաշինյանի ձգտումները բացարձակ կապ չունեն մեր ժողովրդի շահերի հետ, նա պատվեր է կատարում: Փաշինյանը վտանգավոր ղեկավար է, մեր պատմության մեջ նման ղեկավար չի եղել. նա պատմությունն է խեղում, ընտանեկան արժեքները, եկեղեցին:

Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այլ ուշագրավ անդրադարձերը՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ընկեր, դրանք կարմիր գծերը շատ վաղուց են հատել, այնպես որ՝ եթե երկիրը փրկող ես, ապա հիշիր մասնագիտությունդ ու փրկիր, եթե երկրի փրկությունը կազմակերպող ես՝ կազմակերպիր: Թե չէ անընդհատ օդում բռունցքներ ես ճոճում, նիկոլին ամոթանքներ տալիս: էդ մարդը բացարձակապես ամոթի զգացողություն չունի և չի էլ հասկանում թե դա ինչ բան է: Յուրաքանչյուր ամոթանքից հետո նա տեմպի տակ է ընկնում ու մի նոր հակահայկական գործողություն անում: Այլ կերպ ասած ամոթանքը նիկոլի սնունդն է, դրանից նա լիցքավորվում է: Այնպես որ, ուրիշ ձև գտեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031