Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածատուր Պետրոսյան. «Միջազգային հանրությունը չի ուզում տեսնել կայացած պետություն» (Տեսանյութ)

Մայիս 08,2014 16:19

«Շնորհավորում եմ նրանց, այն ընտանիքներին, որոնց մի մասը Շուշիից չվերադարձավ՝ մի մասը տարբեր ընթացքում հաղթանակներից հետո չվերադարձավ, իսկ մյուս մասը իր մահկանացուն կնքեց»,- Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրվա առիթներով լրագրողների հետ զրույցում ասաց 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյանը շեշտեց՝ դա պատերազմ չէր միայն պատերազմելու համար, այն անկախության ձեռքբերման ճանապարհ էր, որով մինչեւ այժմ էլ շարունակում ենք անցնել:

«Անընդհատ պատերազմում ենք, չգիտես ինչի համար, որովհետեւ գիտենք մի բան՝ մեր ժողովուրդը, մեր ազգը իրավունք ունի ապրելու իր հայրենիքում»,- ասում է պարոն Պետրոսյանը եւ հիշում Շուշիի ազատագրման օրերը՝ անհրաժեշտ զինատեսակի «մինանյոտի» բացակայության պայմաններում հաջողության հասնելը դժվար կլիներ, սակայն Միքայել Վարդանյանը Ռոստովից բերեց, առավել բարդ էին Ջանհասանի եւ Քյոսալարի մարտերը, այստեղ էր, որ մենք առավել շատ զոհեր ունեցանք, սակայն Շուշիի մատույցներում հայկական զորքը առավել կենտրոնացած գործեց. «Մեր օդուժի միջոցով կարողացանք շարքից հանել Աղդամի գրադը, Քյոսալարի գրադը, Շուշիի գրադը, այն ժամանակ Շուշիի եկեղեցու կողքին էին դրել, որ չխփենք:
Մենք անակնկալի բերեցինք այն ուղղությունից, որից չէին սպասում»:
Խոսելով պատերազմին զինվորագրված կամավորների մասին՝ ասում է, որ նրանք կային բոլոր վաշտերում. «Յուրաքանչյուր անձ գիտեր՝ ինչի համար է կռվում»:
Ի՞նչ է զգում տարիներ հետո Շուշիի ազատագրման առաջամարտիկներից մեկը հարցին, պարոն Պետրոսյանը պատասխանում է. «Մի անգամ Վազգեն Սարգսյանը մի մոր հետ զրուցելիս՝ մեր ազատամարտիկ Ճուտոյի մոր հետ զրուցելիս, ասեց՝ էս պահին ինձ թվում ա, թե քեզ հետ եմ զրուցում, բայց մտքումս Երվանդիկն ա, Երվանդը, որ փրկեց 10- 17 հոգու, այդ սարսուռն եմ զգում, տանկի դեմ դուրս եկավ եւ սնայպերը խփեց, տանկը փրկեց, հինգ հրամանատարի կյանք փրկեց, այդ սարսուռն եմ զգում, որ իրեն խփելուց հետո փախան: Էտ փոքր մարմնով տղայից, Շուշին ազատագրող Երվանդիկից՝ Ճուտոյից: Ու մեկ էլ մեր մտքով անցնում էր, բա որ էտ տղաները չլինեն, հանկարծ պարտվենք, հանկարծ տուն չգանք: Այն պահին, երբ ես ուղղաթիռի մեջ էի, մի պահ դող զգացի, ուրեմն Խաչիկն էր կողքս, հարցրեց՝ ինչի՞ եմ դողում, ցո՞ւրտ ա, ասացի՝ չէ, ցրտից չեմ դողում, ուղղակի մտածեցի, թե քանիսը հետ չեն գալու, երկրորդը՝ մենք այսօր իրավունք ունե՞նք մեռնելու»:

Գեներալ- մայորը չի մոռանում, մարտից առաջ իրար միակ մաղթանքը հետեւյալն էր՝ դավաճան է նա, ով չվերադառնա:

«Չենք կարողացել մի կուշտ արտասուք թափել, եթե հրամանատարի կամ զինվորի աչքերում արցունք էին տեսնում, ամոթ էր: Եթե դու տուն գայիր, եւ ուրախությունից, հաղթանակից հետո իրավունք ունենայիր մի կուշտ լացելու, դա էլ չէիր ուզում անել: Սրտի մեջ էր մարդու արցունքը»:

Aravot.am-ի այն հարցին՝ ի՞նչ է զգում, երբ ԵԱՀԿ համանախագահը, ԱՄՆ եւ ՌԴ դեսպանները առաջարկում են Ադրբեջանի տարածքին մոտ Արցախի օկուպացված տարածքները զիջել Ադրբեջանին, Շուշին ազատագրած գեներալ-մայորը պատասխանում է. «Սպառնալիքներ միշտ էլ հնչել են, համաշխարհային հանրությունը նույնիսկ Շուշիի օպերացիայից հետո, բացի Թուրքիայից, աշխարհի 14, թե 13 երկրները նոտա էին ներկայացնում, որ նախագահը ներկայացնի, թե ես տեղյակ չեմ: Շատերը բառիս բուն իմաստով ընդունեցին դա, ասացին՝ նախագահը տեղյակ չի: Ասեց՝ ես տեղյակ չեմ, դա ինքնապաշտպանական ուժերն են, դա Ղարաբաղի խնդիրն է, մինչեւ 98 թվականը մենք չէինք ընդունում, որ մենք՝ Հայաստանը, կամ Հայաստանի զինված ուժերի մի բաղկացուցիչ մասը Լեռնային Ղարաբաղում է, դրա համար մենք չեն ընդունում որպես պատերազմող կողմ, մենք ընդհանրապես մեր սահմաններն ենք պաշտպանում: Դրա համար այս հայտարարությունները մեզ համար նորություն չեն»:

Պարոն Պետրոսյանին առանձնապես չի էլ հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը. «Միջազգային հանրությունը չի ուզում տեսնել կայացած պետություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031