Հայաստանի կանանց հավաքականը շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 10-րդ՝ նախավերջին, տուրում թիմային հաղթանակ (2,5:1,5) տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ եւ 15,0 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական: 1-ական միավոր վաստակեցին Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
Վաղը մեր աղջիկների մրցակիցը իսպանուհիներն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armchess.am-ի


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   