Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՍԴ անդամների գլխիկոր վիճակները ապացուցում էին, թե ինչի մասնակից են դառնում»

Նոյեմբեր 14,2014 19:35

«Նրանց դեմքերի արտահայտությունները, գլխիկոր վիճակները ոչ այնքան լավ տրամաբանական ապացույցն էր նրա, որ իրենք խորապես գիտեին, թե ինչի մեջ են իրենց ներքաշել և ինչի մասնակից են դառնում»,- Սահմանադրական դատարանի`(ՍԴ) ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու համաձայնագրի սահմանադրականության համապատասխանության որոշումի հրապարակումից հետո ՍԴ բակում Aravot.am-ի հարցին՝ հիմա ՍԴ անդամները դարձան հանցագործության մասնակի՞ց, ինչպես ինքն էր ավելի վաղ նշում, այսպես պատասխանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա փոխանցմամբ` «սա առնվազն, եթե ոչ այդ պահին քաղաքական հակադարձման և իրենց պատասխանի բարձրաձայնման խնդիր է, այլ իրենք գիտեն, որ ՀՀ-ի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների մասին ապագա հատորյակներում իրենց թոռների, ծոռների համար գրված է լինելու իրենց անունը և իրենց ժառանգներն են ծանր ապրելու և հրաժարվելու իրենց անուն-ազգանուններից, ինչպես Միկոյանի ժառանգներից մեկը»:

Մեր դիտարկմանը, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, սա արդեն անշրջելի՞ երևույթ է, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե մարգարե է, այլ ընդամենը արձանագրել է այն, որ իրենց և քաղաքական մյուս ուժերի անգործության պատճառով գործընթացները անշրջելի են դարձել»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ որոշման պարագայում իրավիճակ փոխել, պարոն Սաֆարյանն արձագանքեց, որ քննարկել են ԱԺ վավերականացման գործընթացի փուլում ինչ-ինչ գործողությունների դիմելու հարցը:

Դառնալով ՍԴ անդամներին՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Իրենք լավ գիտեն, որ իրենց անունը այլ ձևով է հիշվելու պատմության մեջ: Ես շատ ցավում եմ նրանց համար. Գագիկ Հարությունյանը, Ֆելիքս Թոխյանը եղել են իմ առաջին դասախոսները: Արևիկ Սահակյանի հետ աշխատել եմ ԱԺ-ում, ունեցել ենք լավ հարաբերություններ, Ալվինա Գյուլումյանին ճանաչել եմ Ստրասբուրգում: Ես ցավում եմ իրենց համար, նրանց ափսոսում եմ, իրենք իրենց չխնայեցին, ես իրենց փոխարեն առնվազն հրաժարական կտայի որոշման հրապարակումից առաջ»:

Քաղաքացի Վահագն Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց. «ՍԴ-ն իր այս որոշմամբ ապացուցեց, որ այս համակարգը ի դեմս Գագիկ Հարությունյանի, բոլոր անդամների, որևէ կապ չունի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հետ, ընդհանրապես իրավունքի հետ»: Քաղաքացին շեշտեց, որ ՍԴ դատավորները «ռեժիմի սպասարկուներն են» և գոնե ինքը չի համակերպվելու:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի պատասխանատու Դանիել Իոնեսյանն անդրադարձավ ՍԴ որոշման հիմնավորմանն ու մեզ հետ զրույցում ասաց. «Փորձեցին իմիտացիա ստեղծել, որ այս պայմանագիրը ոչնչով չի տարբերվում մյուս միջազգային պայմանագրերից: Սա մեծագույն բլեֆ է, որ ներկայացվում է հանրությանը»:

Այնուհետև նշեց, թե մտահոգություն հարուցող հարցերը ուղղակի ՍԴ-ն շրջանցեց. «Այսուհետև Սահմանադրությանը, ԱԺ-ին և կառավարությանը վերապահված գործառույթները անցնելու են Մոսկվային և ՍԴ-ն էլ ԵՏՄ պայմանագրի այդ դրույթները ուղղակի շրջանցեց, չքննարկեց, կարծես թե դրանք էական չէին: ՍԴ-ն 75 անգամ մեջբերեց կոնսենսուս բառը, երբ ԵՏՄ-ում կանսենսուսով չեն ընդունվում որոշումները: Սա ամենահակասահմանադրական միջազգային պայմանագիրն է ՀՀ անկախության և ՍԴ գոյության ընթացքում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 8-9-10-11 հունիս 2014 թ.
    https://www.nt.am/am/news/195553/#sthash.NJy1d0Pp.dpuf
    Ազատ Հայքի հայտարարությունը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ
    https://www.facebook.com/AzatHayk/posts/659468510775211
    Ասողը կա, լսող չկա 10-06-2014 թ https://www.nt.am/am/news/195553/

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930