ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարարում, Արագածում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Աբովյանում, Հրազդանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Սարավանի և Վադենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































 
                         
          
          
          
                                 
                                
 
                                    
                                    
                                   