Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ խիստ ցածր է քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակը» (Տեսանյութ)

Հունիս 22,2015 17:29

«Ուկրաինան մնում է չափազանց կարեւոր երկիր Հայաստանի համար»,- հունիսի 22-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքերով՝  կաշառված Ուկրաինան մեխանիկորեն կբերի հայկական պետության լուծարմանը՝ ընդգրկելով նրան կա՛մ ինչ-որ նոր ռուսական, կա՛մ եվրասիական կայսրությունում: Նա նշեց, որ Ուկրաինայում նոր իշխանության ձեւավորմամբ սկսել են արմատական բարեփոխումները, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները, վերարժեւորվում է անցյալն ու արժեքները եւ ազգի քաղաքական կայացման գործընթաց է տեղի ունենում. «Այդ գործընթացներն ընթանում են մեծ դժվարության, դիմադրության պայմաններում առանձին ազդեցության խմբերի կողմից, նաեւ Ռուսաստանի կողմից փաստացի տեղեկատվական տեռորի պայմաններում: Ուկրաինայում այս գործընթացների ելքը մեծապես կանխորոշելու է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլ նաեւ մնացյալ բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, գուցեեւ առաջին հերթին Հայաստանի, որովհետեւ դրանից է կախված լինելու, թե Հայաստանը ինչպիսի Ռուսաստանի հետ է գործ ունենալու կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ խիստ ցածր է քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակը, նվազագույնի է հասցված այդ հարաբերությունների հանրային ռեսուրսի օգտագործումը. «Հայաստանի քաղաքական դասի մոտ շատ ցածր է այս բոլոր իրողությունների ընկալումը: Գերակայում է տեսակետը, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա մեզնից շատ հեռու է, բացի դրանից այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, դա ինչ-որ սխալի արդյունք է, որը թույլ է տվել ուկրաինական քաղաքական դասը, սթափ քաղաքական մտածողության պակասի արդյունք է: Մինչդեռ դա մի գործընթաց է, որն ունի խիստ օբյեկտիվ պատճառներ, եւ գլխավոր պատճառն այն է, որ հետխորհրդային համակարգը դադարել է ապահովել իրական հասարակական պահանջմունքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930