Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղում Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ

Օգոստոս 26,2015 16:21

Սերժ Սարգսյանին քննադատելու և նախագահական նստավայրի վրա ձվեր նետելու պատճառով որպես հաշվեհարդար հաստիքի կրճատման ձևական պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ից Գևորգ Սաֆարյանին «Այբ» դպրոցում կատարած աշխատանքից ազատելու մասին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ թյուրիմացաբար հրապարակվել է սխալ տվյալ:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայցում է մեր հաղորդագրությունը հրապարակած մամուլի և ընթերցող հասարակության ներողամտությունը կատարված սխալի համար:

Միևնույն ժամանակ՝ այս հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում ռեժիմի ազդեցությունը «Այբ» հիմնադրամի և նրա համակարգի բաղադրիչ «Այբ» դպրոցի նկատմամբ:

Ինչպես արդեն նշված է հաղորդագրության մեջ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է:

Բացի այդ, հայտնի փաստ է, որ «Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը աչքի են ընկնում իրենց օրինապահությամբ:

Գործող աշխատանքային օրենսդրության համաձայն հաստիքների կրճատման հիմքով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ գրավոր ծանուցել աշխատողին:

Եթե դպրոցի նկատմամբ պարտադրանք չլիներ, Գևորգ Սաֆարյանին կծանուցեին օրենքով սահմանված կարգով:

Մինչդեռ Գևորգ Սաֆարյանի հետ կնքած պայմանագիրը լուծելու պարագայում «Այբ» դպրոցին ստիպել են խախտել օրենքը և Գևորգ Սաֆարյանին բանավոր կերպով ծանուցել ընդամենը 9 օր առաջ՝ ս.թ. օգոստոսի 21-ին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հավի ձվեր նետող և բարձրախոսով ախմախ բաներ գոռգոռացող այս ոչ ադեկվատ ջահելը ի՞նչ իրավունք ունի դպրոցում աշխատի: Ի՞նչ պիտի սովորեցնի մատաղ սերնդին: Դպրոցում լուրջ մարդիկ պիտի աշխատեն

  2. Կարեն says:

    Պարոն Պապիկյան, Գեւորգը դպրոցում աշխատում է որպես պահակ, եւ կարծում եմ նա իր բարձրախոսով ավելի ադեկվատ է այս պահին, քան դուք՝ Ձեր տրամաբանությամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31