Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց գրաֆիտիի տասնօրյա փառատոնը Ջավախքում

Սեպտեմբեր 11,2015 16:58

Սեպտեմբերի 10-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ ս/թ սեպտեմբերի 1-10-ը իրականացված «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա էին Ջավախքի շրջանային իշխանությունների ներկայացուցիչները, Հայաստանից և Թբիլիսիից ժամանած հյուրեր, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ և այլք: Ներկաները ծանոթացան փորձառու մասնագետների կատարած գրաֆիտապատ աշխատանքներին, ցուցադրվեց փառատոնի վերաբերյալ ֆիլմ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրեց ծրագրի ողջ ընթացքը և հաշվետվությունը: Հաջորդիվ իրենց խոսքն ասացին ՋԱՀ-ի համահիմնադիր և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը, «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Ղարիբյանը,ովքեր մեծ դրվատանքով և գոհունակությամբ արտահայտվեցին ծրագրի վերաբերյալ՝ կարևորելով վերջինիս դերը ջավախքյան կյանքին աշխուժություն և քաղաքին գրավչություն հաղորդելու գործում:

2 1

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Նկար 7

Նկար 1 Միմինո

????????????????????????????????????

Ներկաների պնդմամբ «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն ծրագիրը յուրօրինակ միջոց է ներկայիս սերնդի և մեծերի միջև հոգևոր կապը վերստեղծելու ուղղությամբ: Ծրագիրն իր տեսակով նորարարություն էր ջավախքյան իրականության մեջ՝ հատկապես մշակույթի ոլորտում և երիտասարդական ասպարեզում: Խանդավառությունը մեծ էր հատկապես ջավախքցի երիտասարդների մոտ, ովքեր ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցան ծանոթանալ և տիրապետելկերպարվեստի այս նոր ուղղությանը, ինչպես նաև շփվել այլ բնակավայրերից ժամանած իրենց գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն ծրագիրն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ախալքալաքի «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի գործընկերներն են Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների տեղական իշխանությունները, ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը, Ախալքալաք, Ախալցխա և Նինոծմինդա քաղաքների երիտասարդական կենտրոնները, Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈւՀԿ-ն, «Բլիք» շրջանակների և նկարչական պարագաների խանութ-սրահը և Մանուկյաններ ԱԱԱ ՍՊԸ-ն:

Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև փորձի փոխանակմանը, Ջավախքի հոգևոր-մշակութային կյանքի, ինչպես նաև հայ-վրացական երիտասարդական համագործակցության բարելավմանը: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 1-10-ը ՀՀ-ից և Վրաստանից ընտրված ազգությամբ հայ և վրացի 20 նկարիչ-մասնագետներից բաղկացած խումբը արվեստի, մշակույթի և գեղարվեստի ոլորտների շուրջ 100 երիտասարդների հետ համատեղ Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքների շինությունների վրա պատկերել են հայ և վրացի մեծանուն արվեստագետների, պոետների, գործիչների դիմանկարներ, խաղաղության և բարեկամության խորհրդանիշեր: Այսուհետ Շառլ Ազնավուրը, Դերենիկ Դեմիրճյանը, Մհեր Մկրտչյանը, Վախթանգ Կիկաբիձեն, Նոդար Դումբաձեն, Շոթա Ռուսթավելին, Վահան Տերյանը, Մկրտիչ Սարգսյանը, Ջիվանին, Հավասին և այլք կդառնան Ախալքալաքի և Նինոծմինդայի մշտական բնակիչներ, քաղաքներն էլ այցելուների համար կդառնան առավել հրապուրիչ և ակնահաճո: Բնակիչների համոզմամբ գրաֆիտապատ հատվածներն արդեն համարվում են քաղաքի տեսարժան վայրերից:

Ծրագրին մասնակից շուրջ 20 երիտասարդների համար Ախալքալաքում անցկացվել է նաև մասնագիտական սեմինար-թրեյնինգ, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին տեղի էին ունենում մասնագիտական քննարկումներ, ֆիլմի դիտումներ: Ծրագիրը բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ և վրացի երիտասարդներին շփվել միմյանց հետ, ձեռք բերել թիմային աշխատանքների փորձ, փոխանակվել իրենց մասնագիտական հմտություններով և փորձով, ինչպես նաև նորովի նայել գեղարվեստին, անմիջականորեն ծանոթանալ գրաֆիտիի նրբություններին ու առանձնահատկություններին և դիտարկել այն որպես մշակույթի յուրօրինակ ձև:

ՋԱՀ-ը շարունակելու է ինչպես այս ծրագրի, այնպես էլ մշակույթի զարգացմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը Ջավախքի բնակավայրերում:

 

  ՋԱՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930