Հասարակության շրջանում արդեն քանի օր է՝ վախի մթնոլորտ է, խուճապ, բոլորն անհանգստացած խոսում են պատերազմական գործողությունների վերսկսման մասին։ Սոցցանցերում էլ տարբեր օգտատերերի հաղորդագրություններ են ուղարկվում պատերազմի վերսկսման հավանական օրերի մասին։
«Ռազմագիտական խորը վերլուծություն՝ ըստ մամուլի ու Ֆեյսբուքի» վերտառությամբ հաղորդագրության մեջ նշվում է, որ «լայնածավալ հարձակման» մոտակա օրը կարող է լինել մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է, թե ղարաբաղաադրբեջանակաև զորքերի շփման գծում «ստեղծված իրավիճակը բոլորովին նման չէ ապրիլի սկզբի իրավիճակին», եւ որ ադրբեջանական ավելի մեծ զորքերի շարժ է նկատվում։
«Հրապարակը» պատերազմի վերսկսման հավանականության մասին զրուցել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի հետ:
Կարդացեք նաև
«Այսինքն՝ հասարակությունը հանգի՞ստ լինի, պատերազմի վերսկսման վտանգ չկա՞» հարցին զրուցակիցն արձագանքեց. «Պատերազմի վերսկսման կոնկրետ օրերին, որոնց մասին նշվում է, ես սկեպտիցիզմով եմ վերաբերվում։ 1994 թվականից սկսած՝ այդ թեման միշտ քննարկվել է։ Մենք 2014 թ. օգոստոսից Ադրբեջանի կողմից նկատում էինք իրավիճակի սրացում, եւ ապրիլի 2-5-ն ունեցանք լայնածավալ ռազմական գործողություններ։ Սակայն այժմ նշել պատերազմի վերսկսման կոնկրետ օրեր՝ այնքան էլ լուրջ չէ։ Նման բան ասելու համար լուրջ վերլուծություն է պետք, հակառակ դեպքում դա դառնում է քարոզչություն, որը, չեմ կարծում՝ լավագույն ճանապարհն է ստեղծված իրավիճակում»:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ՛, ավելի շատ լրատվամիջոցներն են խուճապ հնարում և տարածում, քան իրականում կա։ Հասարակության մեջ կա լարվածություն, որը բնական է, բայց ոչ խուճապ։ Մոնիտորի դիմաց նստած (առավոտից՝ երեկո) ֆեսբուքյան « հանճարեղ մտքի գոհարներ» սփռողների ճնշող մեծամասնությունը՝ անգործությունից և անտեղյակությունից, ինքն իրեն սփոփելու և «զգոն» մնալու փորձեր է կատարում ընդամենը։ Հավատացեք՛, լիներ հիմա ապրիլի կեսերը՝ կասեին ապրիլի 24֊ին է սկսվելու և այլն։ Իսկ լրատվամիջոցները վերցնում են այդ «մտքերը» և, կարելի ա ասել, արտատպում են։