Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը լավ է անում, որ հանդիպումներ է ունենում». Թեւան Պողոսյան

Հունիս 03,2016 15:03

«Սամվել Բաբայանը երեւի լավագույն ռազմական գործիչներից է, եթե այդ գործողություններն այդպես է նկարագրում, հաշվի առնենք, որ դրանում իրավիճակ կա: Եթե ունենում ենք պատերազմ, չի նշանակում, որ թշնամին դիվերսիոն գործողություններ չի կարող անել: Սամվել Բաբայանը չի նկարագրել ամբողջ գործողությունը: Սկզբում եղել են դիվերսիոն գործողություններ, որոնք  վերածվել են լայնածավալ գործողությունների, որոնք դժվար է դիվերսիա անվանել»,-ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` ապրիլյան պատերազմին տված գնահատականներն այսպես է մեկնաբանում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հունիսի 3-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում նա ասաց. «Ուրախ եմ, որ Սամվել Բաբայանն այստեղ է եւ հուսով եմ, որ անպայման կծառայի իր պետությանը: Կոմանդոսն էլ զինվորականներին կոչ էր արել վերադառնալ. հիմա  գեներալները գալիս են, եւ ճիշտ կլինի, որ խոսեն իր հետ եւ առաջ շարժվեն: Դա պետք է լինի մեր աշխատանքը: Ցանկացած զինվորական մնում է որպես իր ազգին ծառայող, պարտադիր չէ քաղաքական դիվիդենտներ տեսնել»:

Թեւան Պողոսյանի խոսքով` պարտադիր չէ լինել նախարար, որպեսզի կարողանաս խնդիր լուծել. «Սամվել Բաբայանը լավ է անում, որ հանդիպումներ է ունենում… Փոխենք մեր մտածելակերպը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մեծությունները ոչ միայն իրենց ստեղծած կամ պահպանած մնայուն արժեքներով են մեծ, այլ
    նաև նրանով, որ իրենց դժբախտ, բայց վեհ կյանքում հոգու բյուր վերքեր ճաշակելուց հետո էլ նորից ու նորից շարունակում են ականջ դնել իրենց լոկ խղճի ձայնին. առանց խղճի էլ ինչ հսկա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930