Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի կին. «Արայիկի շապիկը քարոզչության նպատակով չեմ հագել»

Սեպտեմբեր 18,2016 18:07

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է փոքրիկ տեսանյութ, որտեղ գրանցված են Ծաղկահովիտ համայնքում 14.1 տեղամասում հրմշտոցն  ու բղավոցները:

Տեսանյությում երեւում է, թե ինչպես է մի քաղաքացին պահանջում` կանգնեցնել ընտրությունները, նաեւ դժգոհություն է հնչում, որ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) կինը` վստահված անձ Անուշ Խանդոյանը կրում է ամուսնու նկարով շապիկ: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ նախատում է, թե օրինական երկիր են ուզում ունենալ, մինչդեռ քարոզչություն են անում ընտրությունների օրը:

Անուշ Խանդոյանն ասում է, որ շապիկը քարոզչության նպատակով չի հագել: Նա 1in.am-ին հայտնել է, թե բոլորն էլ գիտակցում են, որ ինքն Արայիկ Խանդոյանի կինն է, եւ եթե վախենում են շապիկից, թող վախենան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930