Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ներկայացրել են կարծիք՝ աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարություն նախատեսող օրենսդրական նախագծերի վերաբերյալ։
Թեև աշխատանքային վեճերի վաղ փուլում լուծման գաղափարը կարող է նպաստել աշխատողների իրավունքների առավել արագ վերականգնմանը և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, առաջարկվող նախագծերը պարունակում են մի շարք էական խնդիրներ։
Մասնավորապես,
պարտադիր հաշտարարության ծախսերը փաստացի կարող են դրվել աշխատողի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ֆինանսական բեռ,
դատարան դիմելու ժամկետների կարգավորումները կարող են սահմանափակել աշխատողների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը,
նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը բավարար չէ և չի արտացոլում հնարավոր բյուջետային հետևանքները,
անհրաժեշտ է ապահովել, որ պարտադիր հաշտարարությունը չվերածվի դատարանի մատչելիությունը սահմանափակող խոչընդոտի։
Առաջարկում ենք լրամշակել նախագծերի փաթեթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, և այն կրկին ներկայացնել հանրային քննարկման։
Կարդացեք նաև
Առաջարկությունների փաթեթը՝ այստեղ։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան – Transparency International Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ (Democracy Development Foundation
Protection of Rights without Borders)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան


















































