Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ բժիշկները նոյեմբերյանցիներին անվճար բժշկական օգնություն են ցուցաբերում

Հոկտեմբեր 16,2016 22:47

Հոկտեմբերի 15-ից Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում է  գտնվում «Գլենդել ադվենտիստ» բժշկական կենտրոնի  բժիշկների խումբը:  Նրանք «Հայաստան»  համահայկական կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում անվճար բժշկական օգնություն են ցուցաբերում առողջական տարբեր խնդիրներ ունեցող  Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին:

«Գլենդել ադվենտիստ» բժշկական կենտրոնի բժիշկ Զարուհի Կովտիկյանը մեզ ասաց, որ Նոյեմբերյան են ժամանել այդ ԲԿ-ի 46 աշխատողներ,որից 23-ը բժիշկներ են,դրանցից 4-ը ՝վիրաբույժներ: Նրա վկայությամբ ՝  իրենց խմբում այլ մասնագետների հետ  կա նաեւ ակնաբույժ, նոյեմբերյանցիները  շատ են դիմում տեսողության հետ կապված խնդիրներով: Զ. Կովտիկյանն ասաց, որ իրենց առաքելությունն է անվճար  բուժօգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ֆինանսական հնարավորություններ չունեն օգտվելու վճարովի բժշկական ծառայություններից:

noemberyani_bki-shenq

Տավուշի  մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի  թեմի առաջնորդ Բագրատ  եպիսկոպոս Գալստանյանը  հոկտեմբերի 16-ին  այցելեցին  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ծանոթացան առողջապահական ակցիայի ընթացքին: Մարզպետի խոսքերով՝  երկրորդ տարին է, որ  «Հայաստան» համահայկական  հիմնադրամը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նման միջոցառում է  իրականացնում, 2015թ. Նոյեմբերյանում անվճար 31 վիրահատություն է կատարվել, այս անգամ բուժօգնություն ստանալու համար   400 նոյեմբերյանցիներ  են  կենտրոնում հերթագրվել:  Հ. Աբովյանն ասաց,  որ իր հրահանգով Իջեւանի  ԲԿ-ից  բերվել է անզգայացնող սարքավորում,  այժմ Նոյեմբերյանի ԲԿ-ում  գործող վիրահատարանները 3-ն են, ինչը թույլ է տալիս ավելի շատ  վիրահատություններ  կատարել:

noyemberyani-bkԱմերիկահայ բժիշկները Նոյեմբերյանում իրենց առաքելությունը կիրականացնեն մինչեւ  հոկտեմբերի 21-ը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31