Ֆրանսիական Անտոնի քաղաքից ժամանած բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներով կկիսվի մեր հայրենակիցների հետ։

«Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այս ծրագիրն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաև փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշեց Ռ. Բաղդասարյանը:
«Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր և քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները ֆրանսիական խոհանոցում ընդունված կարգի համաձայն՝ կստանան խոհարարի գլխարկներ ըստ կարգերի, ինչպես նաև կարժանանան մեդալի»,- իր բացման խոսքում նշեց խոհարարը:
Քնարիկ ԻՍՈՅԱՆ


















































