Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինարարությունն ապօրինի է». Ռուսլան Բաղդասարյան

Նոյեմբեր 28,2019 19:22

 Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, « Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ -ն է։ Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն « Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի՝ թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930