Սարուխան գյուղում տուն է այրվել (թարմացված)
Նոյեմբեր 29,2016 23:18
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Անդրանիկի փակուղու տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տան տանիքը և պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: