Հայաստանի Գրողների միությունում այսօր կայացավ «Ռուսաստանի հայերի միության» եւ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորած «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» մրցանակաբաշխությունը:

«Սա անկախության տարիների առաջին մրցանակս է որպես արձակագիր: Դա ինձ համար էական է, որովհետեւ երբ ինձ ասում են՝ արձակագիր, հաճույք եմ ստանում: Ճիշտ է՝ սկսնակ արձակագիր եմ, բայց երեւի բոլոր արձակագիրներից շատ եմ գրել: 18 հատոր միայն «Հայկական ժամանակ» վեպն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Շեկոյանը:
Կարդացեք նաև
Նա ցանկություն հայտնեց, որ մեծահարուստները պետք է ավելի շատ գումար ներդնեն գրականության զարգացման գործում: Արմեն Շեկոյանը նաեւ հայտնեց, որ տպագրության է պատրաստվում «Փողոցը» պատմվածքների ժողովածուն, որի պատմվածքները ներկայացվել էին ժյուրիի դատին. «Մեր թաղի մասին է՝ հին Երեւանի մասին»,-գիրքն այսպես բնորոշեց հեղինակը: Առաջիկա տարում էլ պարոն Շեկոյանը շարունակելու է գրել «Հայկական ժամանակը»: «Դա ինձ համար յուրօրինակ ապրելակերպ է դարձել»,-ասաց նա:
Հուսիկ Արան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթում ներկայացրել է դեռեւս անտիպ բանաստեղծություններ. «Դրանք մեր կյանքի արձագանքներն են՝ ապրիլյան պատերազմի, հուլիսյան դեպքերի, եւ առհասարակ՝ կյանքի մասին»:
Ի դեպ, մրցանակաբաշխության քվեարկությունն անանուն է եղել. ժյուրիի անդամները մեկ ամիս ընթերցել եւ ընտրել են գրողների լավագույն գործերը՝ առանց իմանալու հեղինակներին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ






















































Կիսատ ես գրել, աղջիկ ջան: