Արարատի մարզպետարանում ու Արտաշատի քաղաքապետարանում բարձր պաշտոններ զբաղեցնող տասներեք աշխատակից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է այսօր ներկայացրել: Այս մասին Aravot.am-ին ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ըստ նրա ՀՀԿ-ն խնդիր չունի:

ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրածներն են Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը, Սամվել Մինասյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը, Գեղանուշ Սայադյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































