Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ՀՀԿ-ական 13 պաշտոնյա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Փետրվար 01,2017 17:57

Արարատի մարզպետարանում ու Արտաշատի քաղաքապետարանում բարձր պաշտոններ զբաղեցնող տասներեք աշխատակից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է այսօր ներկայացրել: Այս մասին Aravot.am-ին ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ըստ նրա ՀՀԿ-ն խնդիր չունի:

«Հարգելիս, եթե ծանոթանաք այն վիճակագրությանը կամ հաշվառման տվյալներին, որ ունենք, որեւէ արտառոց կամ ինչ-որ մի իրադարձություն չէ: Մեր կուսակցական ընկերներն են, ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտելիս, դա նրանց իրավունքն է, արտահայտել են ու վերջ: Դա նրանց գիտակցաբար ընդունված որոշումն է, պարզապես գրել են, որ դադարեցնում են անդամակցությունը կուսակցությանը»,- ասաց պարոն Թադեւոսյանը:

ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրածներն են Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը, Սամվել Մինասյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը, Գեղանուշ Սայադյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728