Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը մեզ ու տիեզերքը կապող թել է

Մարտ 17,2017 13:30

Տիեզերքի հետ մեզ կապող թել, ըստ բնաբույժ Գալինա Շատալովայի, կարելի է առանց վարանելու անվանել մեզ համար շատ սովորական մի նյութի՝ ջրին։ Բավական է ասել, որ մեր մարմնի 70%֊ը բաղկացած է ջրից։ Ջուրը մենք խմում ենք, օգտագործում սննդի պատրաստման մեջ։ Ջուրը որոշակի ազդեցություն է ունենում Երկրի կլիմայի վրա։
Սակայն մեզ համար սովորական այդ ջուրը բոլորովին էլ սովորական չէ։ Բնաբույժը ներկայացնում է, որ բնության մեջ ջուրը իզոտոպային կայուն բաղադրություն չունի եւ այն մշտապես փոփոխվում է. «Եթե նկատի ունենանք ջրածնի ու թթվածնի բոլոր հայտնի իզոտոպները, ապա կարող ենք հաշվել ջրի 135 տեսակ։ Երկրի երեսին չկա եւս մի նյութ, որ այդքան զգայուն կերպով արձագանքի տիեզերքում ընթացող գործընթացներին։ Օրինակ` հաստատված է, որ արեւի վրա կատարվող երեւույթներն ինչ-որ կերպ արտացոլվում են ջրի մեջ»։

Ջրի արտասովոր հատկանիշները չեն կարող չհետաքրքրել մեզ, քանի որ մեր օրգանիզմի բջիջների քիմիական ռեակցիաները կատարվում են ջրային միջավայրում։
«Ջրի անսովոր հատկանիշներից ինձ` որպես բժշկի, հետաքրքրում են երկուսը։ Առաջինը վերաբերում է ծանր ջրին, որի մեջ ջրածնի ատոմները փոխարինված են ավելի ծանր իզոտոպների՝ դեյտերիայի եւ տրիտիայի ատոմներով։ Երկրորդը վերաբերում է ջրի կառուցվածքային փոփոխությանը։ Բանն այն է, որ ֆիզիկական գործոնների ազդեցության տակ ջուրը փոխում է իր կառուցվածքը։ Այդպիսի ջրի մեջ արագանում են բյուրեղացման, լուծվելու եւ կենդանի բջջին հատուկ մյուս գործընթացները»,- նշել է մասնագետը։
Նա կատարել է ուսումնասիրություններ, ըստ որի` պարզել, որ ջրի վերը նշված երկու հատկանիշները վճռորոշ դեր են խաղում առողջության վերականգնման գործում։ Այդ պատճառով, քրոնիկական հիվանդությունների բուժման ընթացքում օգտագործում եմ նաեւ կառուցվածքափոխված ջուրը. «Նախկինում այդպիսի ջուր ստանալու համար կիրառում էի բավական ժամանակ պահանջող մի եղանակ։ Սակայն մի քանի տարի առաջ սեփական կենսադաշտի միջոցով ջրի կառուցվածքը փոխելու ունակություն ձեռք բերեցի»։


Գալինա Շատալովան ընթերցողներին խորհուրդ է տալիս այդ նպատակով կիրառել հետեւյալ բավականին հեշտ եղանակը։ Ծորակից հոսող ջուրը լցրեք ապակյա ամանի մեջ (որի բերանն ամուր փակվում է), ջրի հատակին դրեք որեւէ սիլիկահողի, օրինակ՝ հասպիսի, լեռնային բյուրեղապակու կտոր։ Այդ ջուրն օրվա ընթացքում կարող եք օգտագործել ե՛ւ խմելու, ե՛ւ կերակուր պատրաստելու համար. «Սակայն բնությունն ինքը մեզ համար ստեղծել է ջրի կառուցվածքափոխման բնական եղանակ։ Տարվա մեջ մի օր՝ հունվարի 19-ին, սառած գետի կամ լճի սառույցը կտրելով անցք բացեք։ Սառույցի տակ ջուրն այդ օրը կառուցվածքափոխված է լինում»։


Նա, Կարակումի անապատը ոտքով անցնելիս, մի փորձ է արել. «Երբ արդեն անապատի խորքն էինք հասել, եւ անասելի շոգ էր, մի կում սառը ջուր խմեցի։ Դրանից հետո ինձ սկսեց տանջել անտանելի ծարավը, թվում էր՝ ուր որ է կխելագարվեմ։ Բայց բավական եղավ մի բաժակ տաք թեյը, որ ծարավս միանգամից անցնի։ Իմ կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ եփած ջուրը կառուցվածքափոխված է։ Այդ արշավի ընթացքում փորձով ապացուցեցի նաեւ, որ բնական ապաքինման համակարգին հետեւող մարդը անապատում կարող է բավարարվել օրական 1-2 լիտր ջրով, իսկ տանը նրան հարկավոր կլինի ընդամենը 0.5 լիտր ջուր (դրա մեջ մտնում է նաեւ սննդի հետ ընդունած ջուրը)»։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031