Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի միայնությունը. The Atlantic

Հուլիս 15,2017 15:38

Հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձախողված հեղաշրջման փորձի մի տարին, մի իրադարձություն, որ նա օգտագործում է իր ընդդիմախոսներին մեկուսացնելու համար: Գրում է The Atlantic-ը:

Մեկուսացումը ամրապնդում է ավտորիտար պալատը, որում բնակվում է Էրդողանը և իր կրոնապաշտ դաստիարակության արդյունքը:

Էրդողանը ծնվել է 1954 թվականին Կասիմպասայում՝ աղքատ և խորապես հավատացյալ ընտանիքում, երբ այն ժամանակ Թուրքիայում ամուր աշխարհիկ համակարգ էր, որտեղ Էրդողանի ընտանիքը մարգինալացվել էր: Նույնիսկ՝ Իմամ Հաթիփը՝ հանրային ֆինանսավորում ստացող կրոնական դպրոցը, ուր Էրդողանը հաճախում էր, երկրորդ կարգի վերաբերմունք էր ստանում աշխարհիկ Թուրքիայում. 2013 թվականին տրված հարցազրույցում Էրդողանը, հրապարակայնորեն խոստովանել է, որ իր դասընկերների հետ «օտարացված» էին իրենց զգում՝ նկարագրելով, թե ինչպես են իրեն բազմիցս ասել, որ իր ստացած կրթությունը կորակազրկի իրեն ստանալ այլ մասնագիտություն, քան դիակներ լվացողն է, ինչը ավանդաբար վերապահվում է իսլամական հոգևորականությանը:

Երբ ուսումը ավարտելուց հետո Էրդողանը մուտք գործեց քաղաքականություն, իր մարգինալիզացումը չավարտվեց: Երկրի աշխարհիկ դատարանները փակեցին երեք իսլամիստ կուսակցությունները, որոնց նա միացել էր 1970-ականների կեսերին և 1990-ականների վերջերին: 1998 թվականին դատարանները որոշեցին նաև ձերբակալել Էրդողանին՝ Թուրքիայի աշխարհիկ կարգը խախտելու համար:

2001 թվականին Էրդողանը հիմնադրեց Ազատություն և զարգացում կուսակցությունը որպես բարեփոխված իսլամիստ կուսակցություն: Եվ նույնիսկ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էրդողանի խնդիրները՝ աշխարհիկ համակարգի հետ չավարտվեցին:

2016 թվականի հուլիսի 15-ը միայն սրեց Էրդողանի դիլեման: Հետհեղաշրջական ձերբակալությունները և հետաքննությունները թիրախավորեցին գյուլենականներին, և Էրդողանը ձերբակալում է նրանց, ովքեր ընդդիմանում են իրեն: Հեղաշրջման փորձից հետո նա ձերբակալել է 50,000 մարդկանց, Էրդողանի ընդդիմադիրներն այժմ ատում են նրան:

Էրդողանի խնդիրն է նաև այն, որ այս ընդդիմախոսները այժմ կազմում են Թուրքիայի բնակչության կեսը: Նա հաղթեց ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում չափազանց քիչ մեծամասնությամբ՝ բնակչության 49 տոկոսը իր դեմ է քվեարկել:

Էրդողանը վախենում է, որ եթե նա թողնի, որ ժողովրդավարությունը կրկին Թուրքիայում ծաղկի, իր ընդդիմախոսները կարող են ընտրությունների միջոցով իրեն պաշտոնանկ անել, ապա ստիպեն իրենց նկատմամբ կատարած հանցագործությունների համար վճարել: Միգուցե նրանք վերջինը չանեն, բայց Էրդողանը այդ ռիսկին չի դիմի: Այս պատճառով է ժողովրդավարություն Թուրքիայում խորապես վտանգված. այն Էրդողանի պալատում է խրվել:

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31