Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բազում հարցեր «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին

Նոյեմբեր 12,2018 22:25

Նախկինում գրել ենք « ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի պանրագործարանում 3.5 տոննա թաղված, ոչնչացված պանրի մասին:

Պանրագործարանի մասնագետ, փորձառու պանրագործ Վարազդատ Պապյանի դուստրը ՝ Անին, որը գտնվում էր Ռուսաստանում, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայկական խանութ էի մտել, մեկ էլ հոպ աչքս տեսավ «ԷկոՏավուշի» պանիրի տեսականին, ու մեկ էլ ինքս ինձ հասա սկզբնաղբյուրին։

Նախ, հարգելի Տավուշի մարզպետարանին ուզում եմ շեղել մի փոքրիկ նախապատմությամբ։ Բանն ի սկզբանե` «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ստեղծվել էր Համահայկական հիմնադրամի կողմից, 300. 000 եվրո ներդրումային ծրագրով, որը կարծես պիտի զարգացներ սահմանապահ, սահմանամերձ Տավուշի գյուղատնտեսությունը։ Հիմնադրամի կայուն ֆինանսական բալանսը ապահովելու համար, բայց ֆրանսահայ համայնքի ներդրումներից, բացվեց «ԷկոՏավուշ» ՍՊԸ -ն`պանիր, կաթնամթերք արտադրելով եւ այն բարեխիղճ գներով վաճառելու դեպքում գումարը պիտի գնար հիմնադրամ եւ Տավուշում իրականացներ համայնքների զարգացման ծրագրեր։ Սակայն նույն Ֆրանսիայում բնակվող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրենը, տեսնելով հայ նվիրյալների տրամադրվածությունները եւ մեծ ֆինանսական ներդրումները, որոշեց տիկնոջ հետ միասին հայավարի գործ անել։ Այսինքն` կինը տեղափոխվեց պատմական հայրենիք: Իր ողջ բարեկամական շրջապատով հիմնովին «բարեփոխեցին» ի օգուտ իրենց ընտանիքի, ողջ հիմնադրամը և արտադրամասը։

Ու մեկ էլ, որոշեցին արտադրանքը արտահանել Ռուսաստանի Դաշնություն, իսկ Հայաստանում այն վաճառել շատ ավելի թանկ, քան նախատեսված է շուկայում։

Ըստ նախկին տնօրենի` հիմնադրամը տարեկան 800.000 եվրո բյուջե ունի։ 300.000 եվրո համահայկական հիմնադրամից +500.000 եվրո Ֆրանսահայ Պատրիկ Դեվեջյանից։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երեկ մեղադրում էր, որ փոխանակ գյուղատնտեսությամբ զբաղվենք, նստել, բողոքում ենք։
Հիմա երկու հարց.

1. ովքե՞ր են վերահսկում հիմնադրամի գործունեությունը
2. ինչո՞ւ է արտադրանքը արտահանվում ՌԴ, եթե այն ի սկզբանե նախատեսված չէ անձնական հաշիվներ ապահովելու համար, եթե եկամուտը պիտի ուղղվեր հիմնադրամին եւ այն էլ, ի դեպ, Հայաստանում լավ վաճառվում էր, և Հայաստանի սպառողների համար էր (ինքս էլ եմ վաճառել), Դիլիջանում միայն օրական 40.000 դրամ առևտուր էր գնում, դեռ փոքր մասշտաբով չհաշված Իջևանում օրական 70.000 դրամ էր եւ կային ավելի մեծածավալ գնորդներ, որոնք անմիջապես վերավաճառելու համար գնում էին արտադրամասից։ Ուրեմն լավ էլ ընտանեկան բիզնես է դարձել կրկնապատկելով բյուջեն, իսկ եթե գումարները գնում են հիմնադրամ, պիտի այս պահին եւ մինչ հեղափոխությունը Տավուշում պիտի եռար յուղն ու մածունը, ուրեմն Տավուշը լավ էլ զարգացած է գյուղատնտեսությամբ, ինչո՞ւ է բողոքում տավուշեցին:

Հ. Գ. մի բան էլ, էդ արտադրությունը Հայաստանի սպառողների համար է, ինչո՞ւ են արտահանում Ռուսաստան, սա ավելի մեծ ու կարեւոր հարց է, քան եկամուտը։

Չէ, պրն Փաշինյան ջան, ժողովուրդը անտեղի դժվար բողոքի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930