Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հովսեփյանը նշանակվել է ԵՊՀ գիտական քարտուղար

Ապրիլ 11,2019 16:58

Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը:

Պատմ. գիտ. թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:

Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Լևոն Հովսեփյանը 2005-2006 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2006-2011 թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում: 2011-2017 թթ. Լևոն Հովսեփյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: 2011 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, 2017 թ.-ից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Նորանշանակ գիտքարտուղարի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները:

Լևոն Հովսեփյանը կարդում է «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականություն», «Թուրքիայի ուժային կառույցներն ու անվտանգության համակարգը», «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում», «Երկրագիտություն» դասընթացները:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսը տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և թուրքերենին: Լևոն Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930