Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

Հուլիս 30,2019 16:03

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:

Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

 

Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ

 

Արագածոտնի մարզ
1 «Ագաթ 777» ՍՊԸ Արագածոտնի մարզ. գ. Հարթավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ:
Կոտայքի մարզ
2 «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ:
3 Զօր ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
4 «Մաեդե» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Զորավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
5 Ա/Ձ Կարինե Առաքելյան Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
6 «Հանիավան սփրինգս» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
7 Ա/Ձ Աշոտ Ղազարյան Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
8 «Ֆերմա» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
9  «Արզնի մսամթերք» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ․ Արզնի Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Լոռու մարզ
10 Ա/Ձ Խասիկ Տիտանյան Լոռու մարզ, գ. Օձուն Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
11 «Միտք» ՍՊԸ Լոռու մարզ, գ. Դարբաս Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Սյունիքի մարզ
12 «Գյուղարտ» ՓԲԸ Սյունիքի մարզ, ք. Կապան Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
13 «Մարիլա» ՍՊԸ ՀՀ  Սյունիքի   մարզ  գ. Սյունիք Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի  մորթ:
Վայոց Ձորի մարզ
14 «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արարատի մարզ
15 «Ոսկե կացին» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Մասիս Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արմավիրի մարզ
16 «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031