Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապօգնությունը ճիշտ ժամանակին հասել է»․ Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նոյեմբեր 16,2026 14:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Շտապօգնության ծառայությունը ճիշտ ժամանակին հասել է, ցավոք՝ նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել»,- լրագրողների հարցին՝ ինչո՞ւ ժամանակին շտապօգնություն չի հասել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հնարավոր լիներ խուսափել  Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից,  լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ բայց եթե բժիշկ լիներ քրեակատարողական հիմնարկում, գուցե հնարավոր կլինե՞ր խուսափել մահից, նախարարն արձագանքեց․ «Հանկարծամահություններն ամենացավալին են, երբ երիտասարդ անձինք են հանկարծամահ լինում, դա ամենաշատ հարցերն առաջացնողն է։ Ցավոք, դա տեղի է ունենում, բայց դա չի նշանակում, որ մենք մանրակրկիտ չենք անդրադառնալու բուժօգնության կազմակերպման շղթային»։

Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչու բժիշկ չի եղել քրեակատարողական հիմնարկում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այդ քրեակատարողական հիմնարկում հերթապահ բժիշկ չկա, քանի որ այնտեղ բժշկական ստացիոնար ծառայություն չկա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30