ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ ինչո՞ւ ամսական 63 միլիոն դրամ չի փոխանցվում 1000-ական դրամների հիմնադրամին: Նա մանրամասնեց. «Իմ ձեռքում է աղյուսակը, որը փաստում է՝ այդ գումարների բացակայությունը և ի՞նչ է դրա հետ տեղի ունեցել: Ինձ ասում են՝ խաբե՞ց վարչապետը: Ցավոք, մենք հիմա ԱԺ-ում չունենք պատգամավոր Նիկոլ Փաշինյան, որը մի սուր հարց լիներ, անպայման կբարձրացներ: Ձեր բարի ավանդույթը Ձեր բացակայությամբ փորձեմ լրացնել»:

Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ հիմնադրամին ներդրումները հունվարից ի վեր նվազել են, այսինքն՝ ըստ Ուրիխանյանի՝ «հիմնադրամին փոխանցումների թիվը չի բռնում աշխատողների թվին»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Ուրիխանյան, չնեղանաք՝ թվերը կարդում եք ինձ, ասում` սրանք ի՞նչ թվեր են: Ի՞նչ իմանամ՝ ինչ թվեր են: Դուք եք կարդում: Այն թվերը, որոնց համար պետական մարմինները պատասխանատու են, ես այդ թվերը կարդում եմ: Առաջին վեց ամիսներին 347 միլիոն դրամի վճարում ավել է կատարվել: Նախկինում էլ Լուսավոր Հայաստանից բարձրացրել էին հարցը, թե այդքան հայտարարում եք՝ աշխատողների թիվը բարձրացել է, ինչո՞ւ վճարումները չեն բարձրանում: Այդ վճարումները բոլորը բարձրանում են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































