Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«1000 դրամների հիմնադրամին փոխանցումների թիվը չի «բռնում» աշխատողների թվին. ինչո՞ւ ամսական 63 միլիոն դրամ չի փոխանցվում». Տիգրան Ուրիխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 11,2019 19:45 Share

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ ինչո՞ւ ամսական 63 միլիոն դրամ չի փոխանցվում 1000-ական դրամների հիմնադրամին: Նա մանրամասնեց. «Իմ ձեռքում է աղյուսակը, որը փաստում է՝ այդ գումարների բացակայությունը և ի՞նչ է դրա հետ տեղի ունեցել: Ինձ ասում են՝ խաբե՞ց վարչապետը: Ցավոք, մենք հիմա ԱԺ-ում չունենք պատգամավոր Նիկոլ Փաշինյան, որը մի սուր հարց լիներ, անպայման կբարձրացներ: Ձեր բարի ավանդույթը Ձեր բացակայությամբ փորձեմ լրացնել»:

ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առիթ էի փնտրում այդ տեղեկությունը տալու: 2019-ի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների հիմնադրամին իրականացվող պարտադիր վճարումները նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում են 347,8 միլիոն դրամով կամ 9,6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է: Արձանագրենք, որ 2019-ի հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ գրանցված գործազուրկների թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,4 տոկոսով: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, և վերջին տվյալի համաձայն՝ այդ թիվը հուլիսի 31-ի տվյալով՝ հասնում է 604 հազարի: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63 հազարով»:

Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ հիմնադրամին ներդրումները հունվարից ի վեր նվազել են, այսինքն՝ ըստ Ուրիխանյանի՝ «հիմնադրամին փոխանցումների թիվը չի բռնում աշխատողների թվին»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Ուրիխանյան, չնեղանաք՝ թվերը կարդում եք ինձ, ասում` սրանք ի՞նչ թվեր են: Ի՞նչ իմանամ՝ ինչ թվեր են: Դուք եք կարդում: Այն թվերը, որոնց համար պետական մարմինները պատասխանատու են, ես այդ թվերը կարդում եմ: Առաջին վեց ամիսներին 347 միլիոն դրամի վճարում ավել է կատարվել: Նախկինում էլ Լուսավոր Հայաստանից բարձրացրել էին հարցը, թե այդքան հայտարարում եք՝ աշխատողների թիվը բարձրացել է, ինչո՞ւ վճարումները չեն բարձրանում: Այդ վճարումները բոլորը բարձրանում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30