Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Երեւանում մեքենան անիվների տակ է գցել պառկած շանը՝ դպրոցի եւ մանկապարտեզի արանքում (տեսանյութ)

Փետրվար 17,2020 17:25

Ներկայացված տեսանյութը «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ին տրամադրել է այն բնակիչը, ում տան անվտանգության տեսախցիկը փետրվարի 11-ին արձանագրել է միջադեպը: Տեսանյութում ավտոմեքենան վրաերթի է ենթարկում չափերով խոշոր, պառկած մի շան:

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում «Դինգո թիմ»-ի կամավոր, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Վերա Կարապետյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 100 դպրոցի եւ թիվ 42 մանկապարտեզի միջնահատվածում. «Մինչեւ շան վրաերթը փողոցն անցնում է տատիկ՝ փոքր երեխայի հետ, իսկ այդ ընթացքում շունը հանգիստ պառկած էր, չկար որեւէ հարձակում կամ այլ ռեակցիա… Այդ մեքենայով ծնողը երեխային տանում էր մանկապարտեզ: Ուղղությունն այնպիսին էր, որ այդ ճանապարհով այդ ժամին մեքենան այլ գնալու տեղ չուներ: Մեքենայի վարորդի ինքնությունը դեռ պարզ չէ, բայց մեր հարցուփորձը շարունակում ենք»:

Մարդ ինչքան անջատված անասուն պիտի լինի որ էս հսկա շանը քցի մեքենայի տակ… ի դեպ 100 դպրոցի և 42 մանկապարտեզի մեջտեղի հատվածն է , մեքենայի մեջ էլ երեխեքը 😡😡😡😡

Gepostet von Vera Karapetyan am Dienstag, 11. Februar 2020

Վերա Կարապետյանը նշեց, որ կամավորի օգնությամբ շանը դեռեւս ողջ վիճակում (տեսանյութը՝ ստորեւ) հասցրել են կլինիկա, սակայն կենդանին քնեցվել է. «Ողնաշարի կոտրվածք էր ստացել, եւ անգամ վիրահատությունը չէր փրկի նրան…Սոցցանցով իմ եւ մանկապարտեզի էջի (երեխաս էլ է այդ մանկապարտեզ հաճախում) միջեւ զրույց եղավ: Պատասխանողն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ շունը հարձակվել է մեքենայի վրա ու վթարի ենթարկվել, պատկերացնո՞ւմ եք…իրենց այդպես են ասել, պարզ է, որ ինչ-որ մեկն արդարացել է: Բայց երբ ցույց տվեցի տեսանյութը, իրենք էլ էին շոկի մեջ, հազար անգամ ներողություն խնդրեցին»:

Դինգոի Վահագը եկավ տարավ կլինիկա , սպասենք լուրերին ։

Gepostet von Vera Karapetyan am Dienstag, 11. Februar 2020

Վերա Կարապետյանի խոսքով՝ շունը, որի կյանքը փրկել չհաջողվեց, խելոք եւ հանգիստ է վարք է ունեցել, եւ այդ մասին է փաստել բնակիչը, որի առանձնատան տեսախցիկն արձանագրել է կատարվածը. «Երբեւէ որեւէ մեկին այդ շունը չի վնասել, նրան այդ տարածքում մշտապես սիրել ու կերակրել են»:

Հիշեցնենք, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը ՀՀ-ում արդեն քրեորեն պատժելի արարք է: «Դինգո թիմ»-ը դիմել է Ոստիկանություն:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար +37495 85 99 06

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Վերա Կարապետյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829