Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ Գագիկ Ծառուկյանի ձիերին

Հուլիս 13,2026 12:16 Share

«Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիասպորտի ակումբին տեղեկություններ են հասել, որ առաջիկայում ակումբի 12 ձիերը նույնպես կարժանանան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիների ճակատագրին՝ կառգրավվեն ու կհանձնվեն պետությանը:

Ակումբի ձիերից մեկի խնամակալ Մարիամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր պետք է գային ձիերի հետևից, սակայն անհրաժեշտ մարդաքանակն ու տեխնիկան չեն կարողացել ապահովել։ Ըստ մեր զրուցակցի՝ խոսակցություններ կան, որ վաղն են գալու ձիերի հետևից։

«Լուրերը վաղուց էին պտտվում, որ կարող են տանել։ Սկզբում հիմքեր չունեին, քանի որ ընտանի կենդանիներ են համարվում, և ով ուզում է, կարող է պահել, իսկ պայմաններն այստեղ լավն են։ Փորձում էին պայմաններից կառչել, ասել, թե պայմանները վատն են և այլն։ Դրան զուգահեռ՝ ունենք բոլոր ապացույցները, բժիշկների եզրակացությունները, որ ձիերը շատ լավ պայմաններում են ապրում։ Ձիերը չեն շահագործվում, միայն նրանց խնամակալներն են վարում ու խնամում։ Նախնական լուրեր են պտտվում, որ վաղն են ուզում գալ, որովհետև համապատասխան մարդ ու տեխնիկա չունեն։ Քանի որ այս ձիերը այստեղից դուրս չեն եկել, միայն երկու ձի է դուրս եկել մրցումների՝ իրենց մարզիկի հետ, ու վերադարձել։ Ռիսկ կա, որ կարող են տեղափոխել, և ճանապարհին ինչ-որ բան լինի ձիերի հետ. նրանք սովոր չեն այդ տեղափոխմանը, հատուկ մեքենայի մեջ մտնելուն և այլն»,- ասաց Սարգսյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ մտահոգություն ունեն, թե ձիերը կարող են արժանանալ առյուծի ճակատագրին՝ շեշտելով, որ ձիերը էմոցիոնալ կապվում են իրենց խնամակալների հետ և բաժանումից հետո կարող են հրաժարվել սննդից։ Նա նաև ասաց, որ ակումբում ունեն ծեր ձիեր, որոնց հատուկ խնամք են տրամադրում, չեն շահագործում, և քանի որ նրանց խնամքը բավականին ծախսատար է, չեն բացառում, որ ակումբից տանելուց հետո կարող են նրանց օգտագործել որպես սնունդ։

«Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիերի ակումբում ձիերը գումար աշխատելու նպատակով չեն շահագործվում։ Կա սպորտային ձի, որը մասնակցում է մրցումների։ Կարող ենք բժիշկ հրավիրել, որպեսզի հաստատի, որ ձիերը առողջ են և պահվում են բոլոր չափանիշներին համապատասխանող պայմաններում»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031