Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պետք է հանցագործություն կամ մեկ այլ բան կատարած լինի, որպեսզի հնարավոր լինի նրա փոփոխության հարցը բարձրացնել. Մարիա Կարապետյան

Հուլիս 10,2020 23:07

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Սուրեն Գրիգորյանը ՔՊ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

Անի Մինասյանի հարցին՝ ինչո՞ւ հանդես չեն գալիս նախաձեռնությամբ, որը թույլ կտա նոր դատախազ ընտրել, Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Եթե մենք ուզում ենք իրապես անկախ դատախազություն ունենալ, որը ծառայում է օրենքին, արդարադատությանը եւ ոչ թե օրվա իշխանությանը, գլխավոր դատախազին պետք է տրված լինեն որոշակի երաշխիքներ, որոնք տրված են այսօրվա օրենքով եւ Սահմանադրությամբ եւ թյուր է այն կարծիքը, որ Ազգային ժողովը կամ որեւէ այլ պաշտոնյա, ուղղակի կարող է, պարզապես մի օր որոշել եւ գլխավոր դատախազին պաշտոնանկ անել եւ ընտրել նոր դատախազ: Բայց դրա հիմքերն էլ, ես, անկեղծ ասած, չեմ տեսնում»:

Սուրեն Գրիգորյանի խոսքով, մեխանիզմի առումով դա հայեցողական պաշտոն չէ, որ մեկը լինի հանես աշխատանքից եւ վաղը մյուսին նշանակես. «Երկրորդ՝ բովանդակային առումով, ընթացիկ քրեական գործերը, այո կարող են ամեն ինչ հարթ չգնալ, բայց ընդհանուր, ես չեմ կարող դատախազության աշխատանքն անբավարար գնահատել: Ասեմ ավելին, որ տրամաբանական որոշակի շղթա կա, որ դատախազն Ազգային ժողովում անընդհատ տարեկան հաղորդմամբ է հանդես գալիս եւ ենթադրվում է, եթե դրա մասով կա բովանդակային ոչ բավարարվածություն պատգամավորների, քաղաքական ուժերի կողմից, իրենք դրա մասին պետք է արտահայտվեն եւ միգուցե որոշակի գործընթացներ սկսեն օրենքի շրջանակներում: Այդպիսի գործընթացներ մինչ այժմ անգամ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից սկսված չեն, չնայած իրենք հայտարարում են, որ պատրաստվում են»:

Մարիա Կարապետյանն ասաց, որ դատախազը պետք է հանցագործություն կատարած լինի կամ մեկ այլ բան, որպեսզի հնարավոր լինի նրա փոփոխության հարցը բարձրացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031