Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգերը պետք է լինեն առեւտուրն ու ներդրումները, ոչ թե խաչքար դնելը․ Գեւորգ Պապոյան

Նոյեմբեր 05,2026 15:36 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք հիմա 35 տարի կամ 30 տարի ուշացումով եկել ենք ճիշտ տրամաբանության, որ մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջին հարցը պետք է լինի առևտուրը, երկրորդ հարցը պետք է լինի առևտուրը, երրորդ հարցը պետք է լինեն ներդրումները, չորրորդ հարցը լինեն ներդրումները, հինգերորդ հարցը էլի լինի առևտուրը, վեցերորդ հարցը լինի առևտուրը, և ոչ թե, օրինակ, առաջին հարցը լինի խաչքար դնելը, երկրորդ հարցը լինի հուշարձան դնելը, երրորդ հարցը դնի մի հատ բան՝ հուշագիր ընդունելը, չորրորդ հարցը լինի նորից խաչքար դնելը, հինգերորդ հարցը լինի նորից մի հատ բան… որոնք որ, հերիք չի, օգուտ չեն տվել մեզ, խայտառակ ռիսկեր են գեներացրել։ Մենք չենք պատկերացրել, թե օրինակ, ասենք, եվրոպական որևէ երկրում, երբ որ մի հատ թուղթ ենք ընդունում, այդ թուղթը ի՞նչ զրոյին ձգտող օգուտ է ունենում մեր պետության համար ու ի՞նչ 100-ի ձգտող ռիսկ է ստեղծում մեր պետության համար»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Ես մի օրինակ բերեմ… կարող է գրոտեսկային լինել, բայց երբ որ մեր բոլոր դեսպանները, որոնք Հայաստանում աշխատում են՝ բոլորը, օրինակ, էկոնոմիկայի նախարարություն գալիս են ու անընդհատ հանդիպումներ են ուզում, ու դա շատ տրամաբանական է, որովհետև բոլորը ուզում են ինչ-որ բան վաճառել՝ ամենայն հարգանքով, բայց լիքը այլ գերատեսչություններ իրենք կարող են գնան ուշ-ուշ։ Եվ դա նորմալ է, որովհետև դեսպանի գործը իր երկրի շահերը այլ երկրում առաջ տանելն է։ Դրա ամենակարևոր բաներից մեկը առևտուրն է՝ ինչ-որ բան տվյալ երկրում վաճառել, ներդրում և այլն»,- շարունակեց նա՝ հավելելով․ «Եթե մենք, ամենայն հարգանքով, այդքան խաչքար տեղադրելու փոխարեն էդքան արտահանում անեինք, մեր երկիրը էսօր շատ ավելի հզոր կլիներ, այս ընթացքում մեր քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կապրեին։ Հիմա գնանք մեր մարդկանց, մեր քաղաքացիներին հարցնենք՝ իրենք ո՞րն են ուզում։ Դա շատ կարևոր է, և կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը ուղղակի այլընտրանք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գեւորգ Պապոյանը պատասխանում էր իշխող ՔՊ-ի պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին՝ ԵԱ՞ՏՄ, թե՝ ԵՄ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել