Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր դեր է խաղացել այն, որ Ադրբեջանն ընտրել է՝ ապաշրջափակումը տեղի ունենա ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ. Մարիա Կարապետյան. «Ա1+»

Նոյեմբեր 27,2026 23:43 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այստեղ կարևոր դեր է խաղացել այն հարցը, որ Ադրբեջանն ընտրել է՝ ապաշրջափակումը տեղի ունենա ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ։ Նախապատվությունը մենք չենք առաջարկել։ Հայաստանն ուներ իր պատկերացումները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն։ Բավական էր՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ համաձայնեին, որ մեր ուզած բառապաշարը լինի, մենք պատրաստ էինք առաջ շարժվել։ Դա բխում էր մեր պայմանավորվածություններից։ Բայց օրվանից էր կախված՝ պահ կար՝ մեկը չէր համաձայնում, պահ կար՝ մյուսը։ Եվ Ադրբեջանը համաձայնեց, երբ դա ԱՄՆ-ն առաջարկեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի ապաշրջափակմանն ու TRIPP ծրագրին։

Պատգամավորն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդական ջանքերը պարբերաբար բնութագրել է որպես չուզենալ կամ չկարողանալ։ Եվ դժվար է եղել տարբերակել՝ դա չցանկանալո՞ւ խնդիր էր, թե՞ ներազդելու ուժի և ռեսուրսների պակաս։

Միաժամանակ հիշեցնում է այն հանգամանքը, որ մինչև պատերազմը Ռուսաստանը, ռազմավարական համագործակցություն ունենալով Հայաստանի հետ, տարիների ընթացքում նույն հարաբերություններն է ձևավորում նաև Ադրբեջանի հետ։

Մարիա Կարապետյանը նաև չբացառեց տարբերակը, որ այդ երկրի վրա Թուրքիան ու Ադրբեջանն ազդեցության ինչ լծակներ են ունեցել և ունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30